«Կարևոր է, որ ՀՀ քաղաքացին սկսի լավ ապրել»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, ՀՀ ՀՆԱ-ն 6.5 տրիլիոն դրամ է, և երկիրը գտնվում է այն փուլում, որ վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում աննախադեպ բարձր ցուցանիշի է հասել։ «Ունենք մոտ 6.5 տրիլիոն դրամ ՀՆԱ-ի ակնկալիք և մոտ 4 տրիլիոնի մոտ վարկեր, որոնք ներարկվել են տնտեսության մեջ։ Դրանից էլ 3.6 տրիլիոնը բանկերի կողմից տրված վարկերն են, իսկ 500 մլրդ դրամը՝ վարկային կազմակերպությունների։ Երբ խոսում ենք վարկային կազմակերպությունների մասին, պետք է փորձենք տեսակարար կշռի գնահատական տալ, թե ինչքան է այն բանկերի կողմից տրված բանկերի մեջ։ 17 բանկեր մոտավորապես յոթ մլրդ դոլարից ավելի ավելի վարկային ռեսուրսներ։ Այսինքն՝ հանրային կյանքում վարկերի նշանակությունը շատ է մեծացել։ Դա լա՞վ է, թե՞՝ վատ։ Ընդհանուր առմամբ, հանրային կյանքում վարկերի ներարկումը վատ չի, բայց այնպիսի վարկեր պետք է լինեն, որ դրանց տակից ժողովուրդը դուրս գա։ Չպետք է այնպիսի վարկեր լինեն, որ այդ բիզնեսն ի վերուստ դատապարտված լինի։ Այստեղից մի եզրակացություն, որ երբ բանկերը որոշակի տոկոսներով վարկեր են տալիս, պետք է լուրջ վերլուծություններ ունենան, թե տնտեսական կյանքում ի՞նչ շահութաբերություններ կան մեր երկրում։ Լա՞վ շահութաբերություն է, միջի՞ն թե՞՝ ցածր»,- նշեց նա։ Ըստ պատգամավորի, վարկային քաղաքականության մեջ պետք է լինի գաղափարախոսություն, և դա պետք է լինի ողջամիտ։ Այսինքն՝ պետք է իմանալ, որ տրված վարկի տակից կարող է վարկառուն դուրս գալ։ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ տրամադրված 4 տրիլիոն դրամից 1 տրիլիոնը սպառողական վարկեր են, այսինքն՝ վարկ, որը տրվել է ապրելու համար, մոտ 500 միլիարդը՝ հիփոթեքային վարկեր և մնացածը՝ նոր արդյունաբերական վարկեր։
«Հիմա ԿԲ-ն պետք է մեզ բացատրի, տրամադրված վարկերը կարողանո՞ւմ են խթանել կյանքը, թե՞՝ հակառակը։ Հիմա եթե վարկային տոկոսների մի մաս ներենք, ավանդներին ոչինչ չի սպառնա։ Հիմա երկու կոմպոնենտ կա՝ պետական բյուջեն պետք է պատրաստ լինի իր ծրագրերը կատարել ու մարդկանց օգնել։ Համավարակ է, ու մարդիկ մեղավոր չեն, որ իրենց աշխատանքը կորցրել են։ Իսկ այս դեպքում պետք է պետությունը բարի գտնվում ու անհրաժեշտ գործիքներ կիրառի։ Չպետք է դասագրքային ճշմարտություններ ասվեին։ Մենք պետք է այդ բյուջետային ռեսուրսն այնպես կառավարենք, որ հիմնական գերակայությունները պահպանվեն՝ աշխատատեղեր չփակվեն, աղքատությունը չավելանա»,- շեշտեց Միքայել Մելքումյանը։
Նա հիշեցրեց, որ նախքան պանդեմիան էլ, Հայաստանում շատ համակարգաստեղծ ձեռնարկություններ վաճառվում էին, քանի որ շահութաբերությունն ընկած էր։
Աղբյուր` Panorama.am
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02