Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աշխարհի առաջնորդներին կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակը որպես հնարավորություն օգտագործել` համաշխարհային տնտեսության անարդարությունն ու միջուկային զսպման դոկտրինի «ոլորված տրամաբանությունը» բարեփոխելու համար, հաղորդում է AP-ն: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` պոնտիֆիկոսը նշել է, որ աշխարհն ընտրության առջեւ կկանգնի COVID-19-ի ճգնաժամից դուրս գալիս եւ այն լուրջ տնտեսական ազդեցությունը հաղթահարելիս, որը նա ունեցել է բնակչության առավել խոցելի շերտերի վրա:
Վերջինս, նրա խոսքով, «միանշանակ վնաս կհասցնի ամբողջ համայնքին: Այն չպետք է գերակայի»: «Համավարակը մեզ ցույց տվեց, որ մենք չենք կարող ապրել առանց իրար, կամ, ինչն ավելի վատ է` դիմակայել իրար,- ասել է նա:- Ահա թե ինչու այս կրիտիկական պահին մեր պարտքն է վերանայել մեր ընդհանուր տան եւ մեր ընդհանուր ապագայի նախագիծը»: Ֆրանցիսկոսը վերահաստատել է, որ Կաթոլիկ եկեղեցին դեմ է աբորտին, որը Վատիկանի եւ ՄԱԿ-ի միջեւ տարաձայնությունների հիմնական գաղափարական կետերից մեկն է: Նա ասել է, որ աբորտների քանակը համավարակի ընթացքում միայն աճել է, եւ ցավալի է, որ որոշ երկրներ առաջ են մղում աբորտը` որպես կարեւոր ծառայություն, որը պետք է մատուցվի նույնիսկ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ: Նա հիմնական բոլորի համար առողջապահական սպասարկման, ամենաաղքատ երկրների պարտքերի նվազեցման, եթե ոչ` ներման եւ Բրեթոն Վուդսի ֆինանսական ինստիտուտների բարեփոխման կոչ է արել, ինչը, նրա խոսքով, միայն սրում է անհավասարությունները հարուստների եւ աղքատների միջեւ: «Այժմ ճիշտ ժամանակն է միջազգային ֆինանսների ճարտարապետությունը թարմացնելու համար»,- ասել է նա: Նա վերահաստատել է միջուկային զսպման դոկտրինին վերջ տալու իր պահանջը, որը լիարժեքորեն ձեւակերպել էր Հիրոսիմայում ատոմային ռմբակոծման զոհերի հուշահամալիրի մոտ 2019-ին Ճապոնիա իր այցի ընթացքում: «Մենք պետք է ապամոնտաժենք այն ոլորված տրամաբանությունը, որն անձնական եւ ազգային անվտանգությունը կապում է զենքին տիրապետման հետ,- ասել է:- Մասնավորապես, միջուկային զսպումը վախի մթնոլորտ է ստեղծում` հիմնված փոխադարձ ոչնչացման սպառնալիքի վրա. այդպիսով, դա, ի վերջո, թունավորում է մարդկանց միջեւ հարաբերությունները եւ խոչընդոտում է երկխոսությանը»:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02