Al Jazeera-ն հրապարակմամբ անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը:
Հայաստանում ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ենթարկվել է երկամսյա կալանքի` մինչ ենթադրյալ ֆինանսական հանցագործությունների գործով դատավարությունը, գրում է Al Jazeera-ն։ Հունիսին խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկեց երկրի ամենահարուստ գործարարներից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին՝ թույլ տալով դատախազներին հետաքննություն սկսել նրա նկատմամբ: 63-ամյա քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել ապօրինի խաղային բիզնես վարելու համար, որը պետական դրամարկղին հասցրել է մոտ 60 միլիոն դոլարի վնաս: Նա նաև մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում ձայներ գնելու մեջ: Խորհրդարանի՝ ձայների մեծությամբ երկրորդ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է իր մասնակցությունը որևէ անօրինական գործունեությանը։ Ընդդիմության առաջնորդը, որը ուրբաթ օրը չէր ներկայացել դատարանի դահլիճ և սպասում էր իր ձերբակալությանը ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, ասաց, որ իր քրեական հետապնդումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական պատվերն է»: «Նրանք, ովքեր կատարել են այդ պատվերը, շատ շուտով պատասխանատվության կենթարկվեն», - ասաց նա լրագրողներին: Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը AFP լրատվական գործակալությանը հայտնեց, որ ինքը բողոքարկելու է դատարանի վճիռը:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02