Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, տեղի ունեցավ հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ՝ ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ից՝ հատուկ նիստին մասնակցել են ԵԱՀԿ բոլոր 57 երկրների ներկայացուցիչները։ Բացելով նիստը՝ Մշտական խորհրդի նախագահ, դեսպան Իգլի Հասանին վերահաստատել է Նախագահության տագնապը՝ ընթացիկ բախումների և իրավիճակի վատթարացման վերաբերյալ: Մտահոգված զոհերի թվի աճից՝ նա կրկնել է ԵԱՀԿ Նախագահության կոչը՝ անհապաղ ապաէսկալացիայի մասին և ցավակցել զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Մշտական խորհրդին ասել է, որ տեղեկատվություն է ստանում ուղիղ տեղերից ու նաև բարձր մակարդակի զրուցակիցներից։ Դեսպան Կասպրշիկը նշել է, որ ինքը մշտական շփման մեջ է կողմերի հետ և հավելել, որ իր թիմը պատրաստ է իրավիճակի թույլ տալուն պես վերսկսել մոնիտորինգը տեղում: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչը բոլոր կողմերին՝ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը կայուն լուծում գտնելու համար: Ալբանիայի ԵԱՀԿ նախագահությունը կրկնել է բանակցային լուծման կարևորությունը և իր աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կասպրշիկի աշխատանքին՝ տեղում իրավիճակը կայունացնելու ջանքերում:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02