Աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միությունը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցության երիտասարդականը, հատուկ հայտարարությունով խստորեն դատապարտել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակումներ է իրականացրել արցախա-ադրբեջանական շփման գոտում, ինչպես նաև ուղղակի հարձակումների է ենթարկվել Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը ևս: Ադրբեջանն իրականացնում է այս գործողությունները՝ ոտնակոխելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև 1994 թ. կնքված հրադադարը, և կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում համընդհանուր հրադադար հաստատելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության վերջին կոչը: Ամենամտահոգիչ փաստն այն է, որ Թուրքիան լկտիաբար հայտարարել է Ադրբեջանին իր լայնամասշտաբ օգնության մասին: Թուրքիան, ունենալով մարդու իրավունքների խախտումների երկարատև պատմական փորձ, ինչպես, օրինակ, բռնությունները քրդերի դեմ, ռազմական ներխուժումները Սիրիա և Լիբիա, Հունաստանի և Կիպրոսի դեմ եղած սադրանքները, շարունակում է վարել ռազմատենչ քաղաքականություն: Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ոտնահարել են ժողովրդավարության սկզբունքները, տարիներ շարունակ ապակայունացրել տարածաշրջանը և շարունակում են խախտել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա և հորդորում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես՝ խաղաղ բնակչության ուղղությամբ: Պատմությունն ապացուցել է, որ ռազմական գործողությունը չի կարող որևէ կառուցողական բանի հանգեցնել, և երբևէ ոչ մի կողմը չի շահելու լայնածավալ պատերազմից: IUSY-ն նաև դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը և նրա շարունակական անխոհեմ քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը: IUSY-ը լիահույս է, որ հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր է միայն լարվածության թուլացման և բանակցությունների վարման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, միջազգային իրավունքի և 1975 թ. Հելսինկյան համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ բանակցային գործընթացի միջոցով: IUSY-ն միջազգային հանրությանը կոչ է անում պահանջել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում»,- ասվում է հայտարարության մեջ: Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 143 կազմակերպություններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44