ARM | RUS |

Ալիևը շատ լավ է հասկանում, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը. «Հայկական ժամանակ»

03.10.20 | 10:06

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը. նշում է Հայաստանի միասնական տեղեկատվական հարթակը: Թալիշ և լեզգի հարյուրավոր սպանվածների մասին երեկ տվյալներ է հաղորդել Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Թալիշական Tolish Media լրատվամիջոցը ահազանգում է, որ առաջին հերթին առաջնագիծ են ուղարկվում մեծ մասամբ թալիշ, թաթ, լեզգի և ավար ազգերի ներկայացուցիչները:

Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրվում էր, որ լուսաբանելով պատերազմի առաջին օրերին սպանված թալիշների թաղումները՝ Ադրբեջանի լրատվամիջոցները վրեժ կբորբոքեն նրանց սրտում, ու նրանք ինքնակամ կնետվեն սահման՝ հայերի դեմ կռվելու: Սակայն այդ ամենը հակառակ ռեակցիան է առաջացրել, և իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նման քարոզչությունից, այլև հանել են նախապես դրված նյութերը:

Հայկական սոցցանցերում շրջանառվեց TolishMedia-ի հրապարակախոս Զաբիլ Մահարրամովի խոսքը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցից, որ Արցախում մեծ թվով թալիշներ են զոհվում, և սա արդեն թալիշ ժողովրդի ցեղասպանություն է: «Հայասա» լրատվամիջոցը երեկ առցանց զրուցել է լեզգի հայտնի հասարակական գործիչ Ասար Ալի Քաիմովի հետ: Վերջինս ընդգծել է, որ այս պատերազմը պետք չէ ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ էլ՝ այստեղ ապրող որևէ այլ ժողովրդի: Այն պետք է միայն Ալիևին:

«Մեզ մոտ ամեն օր զորահավաք է, այս պահին էլ եկել են: Եվ բերում են ահավոր շատ դիեր, մոտ 200-ն են արդեն բերել: Նրանք դիերը պահում են սառնարաններում ու բերում են մեկ-մեկ, երկու-երկու, որ խուճապ չլինի ժողովրդի մեջ: Մեր ժողովուրդը ոչնչանում է: Արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չկա, սահմանները փակել են… ողբալի դրություն է: Պաշտոնյաներին ուղարկում են, որ ինչ-որ կերպ ժողովրդին հանգստացնեն: Էհ, որ անհանգստանանք, ի՞նչ պիտի անենք. սահմանները փակ են, միջազգային հանրությունը՝ համր: Ոչ ոք մեր ժողովրդի բնաջնջման հետ գործ չունի»,- ասել է Քաիմովը՝ հաղորդելով, որ սահմանի վրա դրված կորոնավիրուսի կարանտինային ճամբարից Ադրբեջան եկածները շտապում են վերադառնալ նորից ՌԴ, որ չզորակոչվեն:

«3 մլն ադրբեջանցի է ապրում ՌԴ-ում, ինչո՞ւ սահմանը լցված չի վերադարձողներով, ինչո՞ւ են հետ գնում, ինչո՞ւ պիտի լեզգիները մեռնեն այս պատերազմում, երբ այս երկրում ո՛չ ստատուս ունեն, ո՛չ լեզվի իրավունք: Ինչի՞ համար մեռնենք: Ո՞ր լեզգիին է պետք Արցախը, ո՞վ է գնալու այնտեղ ապրելու: Դա միայն Ալիևին է պետք»,- ասել է Քաիմովը: Ադրբեջանի ներսում տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների և ավարների շրջանակներում հասունացող խմորումների և ադրբեջանական հասարակության մեջ առկա տրամադրությունների մասին «Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանել արևելագետ Արտյոմ Տոնոյանը:

– Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները մեծապես անհանգստանում են՝ հայկական աղբյուրներից տեղեկանալով սահմանին սպանվածների քանակի մասին, քանի որ իրենց իշխանություններից գրեթե տեղեկություններ չեն ստանում: Իրականում ի՞նչ տրամադրություններ են այնտեղ:

– Սպանվածների քանակն իրականում անհանգստացնում է ադրբեջանական հանրությանը, և այս օրերին այդ անհանգստությունն ավելի է խորանալու, որովհետև եթե նրանք առաջին օրերին հրապարակեցին որոշ նկարներ և այլն, այս օրերին է՛լ ավելի քիչ են հրապարակում, այնպես որ հանրության կասկածներն ավելի են խորանալու:

– Դրանք կարո՞ղ են հասցնել ներքին պոռթկման:

– Ամեն ինչ կախված է ռազմաճակատում արձանագրած մեր հաջողություններից: Ճակատում արձանագրած մեր ցանկացած հաջողություն մի քայլով ավելի է մոտեցնում Ադրբեջանում ներքաղաքական, ներհասարակական պոռթկմանը: Ալիևը դա շատ լավ է հասկանում, գիտակցում է, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը: Մարդիկ վերջնարդյունքում կկարողանան հաշտվել իրենց հարազատների կորստին, բայց չեն հաշտվի, եթե դրա հետ միասին նաեւ չունենան հաջողություն: Իսկ հաջողության համար նրանք գեներացնում են «մինչև վերջ կռվելու» թեզը: Բոլոր այն կոչերին, որ պետք է դադարեցնել ռազմական բախումները, որ պետք է վերջ տալ ընդհարումներին, իր քաղաքական հակառակորդները պատասխանում են, թե՝ պետք է կռվել մինչև վերջ: Այսինքն՝ ներքաղաքական իրավիճակն այսպիսին է. ռազմական անհաջողությունն ավարտվելու է Ալիևի հեռացմամբ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն...

15:29

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները....

13:02

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի...

12:37

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

12:21

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ Ծառուկյան

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ...

12:14

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի...

11:48

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի...

11:22

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել...

11:04

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ դարձած անձը. Նարեկ Կարապետյան

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ...

10:48

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական...

10:22

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

09:45

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:18

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների...

09:02

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների...

18:38

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցները․քաղաքապետարան

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի...

18:22

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային...

17:53

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել...

17:38

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերին սեռական բռնության...

17:15

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ...

17:02

Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի մասին

Ոստիկանությունն է անգործություն դրսևորել. Վեդու համայնքապետարանի աշխատակիցը՝ աղմկահարույց դեպքի...

15:59

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44