Հեղինակավոր The Guradian-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, այս անգամ պարբերականն անդրադարձել է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչներից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողությունների ընթացքում մոբիլիզացվել և վերադառնում են հայրենիք:
Ծավալուն հոդվածում The Guradian-ը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին մի խումբ աշխարհահռչակ մարդիկ՝ Քիմ Քարդաշյանը, իր ամուսին Քանյե Ուեսթը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը, Հենրիխ Մխիթարյանը և այլք սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմայի վերաբերյալ ակտիվ հրապարակումներ են արել: Լրատվամիջոցը նկատել է, որ այդ հայտնիներից շատերը հայկական սփյուռքից են: «Հայաստանում բնակվում է շուրջ 3 միլիոն մարդ: Բայց նրա սփյուռքը կենտրոնացած է ԱՄՆ – ում, Լիբանանում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում»,-գրել է The Guradian-ը:
Լրատվամիջոցը նկատել է, որ սեպտեմբերի 27-ի մարտերի բռնկումից ի վեր, ինչը, ըստ շատ վերլուծաբանների, կարծես թե սանձազերծել է Ադրբեջանը, հայկական լոբբիստական խմբերը բողոքի ցույցեր են անցկացնում ՝ ամերիկահայերին խնդրելով լոբբինգ անել:
«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ակտիվացրել է ջանքերը `համոզելու սփյուռքին գալ ու վերաբնակվել հայրենիքում: Birthright Armenia-ն 2003 թվականից ի վեր օգնում է վճարել սփյուռքահայ երիտասարդների համար, որպեսզի նրանք ապրեն ու աշխատեն հայրենիքում»,-նկատել է The Guradian-ը:
Լրատվամիջոցը նկատել է, որ տարբեր ժամանակներում սփյուռքից հայրենադարձություններ եղել են: Ըստ Repat Armenia-ի, որն աջակցում է վերաբնակեցմանը, 1991 թվականից ի վեր շուրջ 50 000 սփյուռքահայեր տեղափոխվել են Հայաստան: Ըստ գնահատումներից մեկի՝ այդ թվերը աճել են 15 000-ով 2018-ի թավշյա հեղափոխությունից ի վեր: Սիրիական պատերազմով պայմանավորված՝ շուրջ 22 000 սիրիահայեր ևս վերադարձել է հայրենիք, նրանցից շատերը հաստատվել են Լեռնային Ղարաբաղում:
Լրատվամիջոցը նշել է՝ այս շաբաթվա մարտերը սփյուռքահայ շատ երիտասարդների վերադարձի վերջին խթանն են: « Մենք այս պահին սպասում էինք մեր ամբողջ կյանքում», – ասել է Բեյրութում ծնված և մեծացած ուսանող Գևորգ Արբաջյանը, որը հաջորդ շաբաթ գալու է Հայաստան:
Նա նշել է՝ հայրենիքի համար կռվելու գաղափարը շատ ռոմանտիկ է, այդ գաղափարով է մեծացել: «Եթե ցեղասպանությունը կատարողները վերադարձել են, մենք պետք է վերադառնանք ռազմի դաշտ, այլընտրանք չունենք»,-ասել է նա
15:29
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:23 08.05.26
14:48 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:04 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44