Այսօր առավոտյան կանադահայերը և մի շարք հայտնի կանադացիներ նամակով դիմել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ կապված Հայաստանի դեմ սանձազերծած Ադրբեջանի պատերազմին, որին աջակցում է Թուրքիան։ Նամակում, որը տարածել է դերասանուհի Արսինե Խանջյանը, ասվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայից կողմից աջակցությամբ, սկսեց լայնածավալ ռազմական հարձակումը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հաղորդվում է, որ այժմ Թուրքիան անմիջական ռազմական մասնակցություն ունի այս հակամարտությունում և դրանից հետո գործի է դրել սիրիացի և լիբիացի վարձկաններին: «Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտությանը և Ադրբեջանին բացահայտ աջակցությունը սրում են իրավիճակը և կարող են վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Չնայած միջազգային հանրության կողմից բազմիցս հնչեցրած կոչերին, Թուրքիան՝ Ադրբեջանի դաշնակիցը, մերժել է հրադադարի ռեժիմի պահանջները: Նախագահ Մակրոնի մեղադրանքն այն մասին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղարկում է Լեռնային Ղարաբաղ պատերազմելու, մեծ մտահոգության տեղիք է տալիս, ևս մեկ անգամ ավելի լայն հետևանքներ ունենալով տարածաշրջանի համար՝ Թուրքիայի հեգեմոն տարածքային նպատակների տեսանկյունից»,-ասվում է նամակում։ Նշվում է, որ այս պատերազմի հետևանքները դուրս են գալիս նրա շրջանակներից, քանի որ էթնիկական զտումներն ու ցեղասպանությունը իրական սպառնալիք են այս տարածաշրջանի հայերի համար: Տարածաշրջանում ցեղասպանության և էթնիկական զտումների վախերը մեծանում են անցյալ հանցագործությունների համար Թուրքիայի անպատժելիության պատճառով: Ինչպես ասել է գիտնական Քրիստոֆ Բ. Բենեդիկտերը, «... եթե պատերազմը թույլատրվի տարածաշրջանի մեծ տերությունների կողմից, դա կհանգեցնի զանգվածային վայրագությունների և հնարավոր ցեղասպանության Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ»: «Աշխարհում խաղաղության հաստատման հանձնառությամբ Կանադան բացառիկ դիրքորոշում ունի դատապարտելու խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա կատարված հարձակումները, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտումներ են ներկայացնում: Որպես կանադացիներ՝ մենք կարծում ենք, որ Կանադան եզակի հնարավորություն ունի կոչ անել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային՝ անմիջապես դադարեցնել իր ներգրավվածությունը հակամարտության մեջ և պնդել, որ կողմերը վերականգնեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային լուծման խաղաղ ջանքերին: Մենք Կանադային կոչ ենք անում ճանաչել ինքնորոշման ամրագրված իրավունքները՝ ամրագրված 1975 թ. Հելսինկիի եզրափակիչ ակտում և օգտագործելու Կանադայի հեղինակությունը`որպես խաղաղարար, տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար՝ կոչ անելով Թուրքիային անմիջապես դադարեցնել իր մասնակցությունը մարտերում և խրախուսել վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների գործընթացի միջոցով»,-ասվում է նամակում:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44