Հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրալիան պետք է աջակցի հայերին:
Հայտնի իրավաբանը նման տեսակետ է հայտնել The Australian-ում հրապարակված իր հոդվածում:
Ռոբերտսոնը նկատել է, որ, չնայած Ադրբեջանի հերքումներին, ֆրանսիական, ռուսական և բրիտանական ԶԼՄ-ներից ստացված ապացույցները փաստում են, որ վերջին ամսվա ընթացքում թուրքական ընկերությունները Սիրիայից կադրեր են հավաքագրել և վճարել ադրբեջանական ուժերին միանալու համար, ինչը հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապես ծրագրել էին իրենց հարձակումը:
Նա շեշտել է, որ ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ռասայական և կրոնական ատելություն է սերմանել և իր ժողովրդին Ղարաբաղում երջանիկ հայրենիք խոստացել, երբ հաջողությամբ կներխուժի և կգրավի տարածաշրջանը: Նա նկատել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սկսել հենց այն ժամանակ, երբ Հայաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով թուլացել է: «Նա ժխտում է, որ ագրեսոր է, բայց դա արժանահավատ չէ. դրանով նա շահելու շատ բան ունի, իսկ Հայաստանը՝ կորցնելու, Հայաստանի համար պատերազմ սկսելու պատճառ չկար: Հայկական կողմը համաձայնել է խաղաղ բանակցությունների վերաբերյալ միջազգային կոչերին, բայց Ալիևը, որը ցանկանում է սպանել, նվաճել, մերժել է: Այս առումով Ադրբեջանը մեղավոր կլինի ՄԱԿ-ի կանոնադրության խախտման մեջ, որն արգելում է ցանկացած «զինված հարձակում ՄԱԿ-ի անդամի դեմ»,- ասել է նա ու շեշտել, որ Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտության հարցը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որն այժմ լիազորված է հետաքննելու ագրեսիայի հանցագործությունը, որը, կարծես, կատարել է Ալիևը ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ:
Նա հիշեցրել է, որ երբ Ստալինը Լեռնային Ղարաբաղը դարձրել է Ադրբեջանի ինքնավոր մարզ, բնակչության 94 տոկոսը հայեր են եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո 1991-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով հռչակել է իր անկախությունը:
Ռոբերտսոնը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի բլուրների միջև ցրված են մի քանի հազար հին քրիստոնեական եկեղեցիներ, որոնք թվագրվում են 10-րդ դարով, իսկ թանգարաններում կան ձեռագրեր և արխիվներ, որոնք վկայում են այդ լեռնաշխարհում հայերի ինտելեկտուալ և կրոնական կյանքի մասին:
Նա նկատել է, որ հայերը մեծ սփյուռք ունեն, որը հզոր է ԱՄՆ-ում և այլուր: «Չնայած ամենահայտնի հայը Քիմ Քարդաշյանն է, Ավստրալիան կարող է պարծենալ Ջո Հոքիով և Գլեդիս Բերեջիկլյանով: Նրանք չեն հանձնի Արցախը և ոչ էլ պետք է հանձնեն: Ավստրալիան չպետք է հապաղի նրանց սատարելու հարցում `ոչ թե հանուն քրիստոնեության, այլ ժողովրդավարության»,- նշել է Ռոբերտսոնը:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:26 31.08.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
10:04 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02