Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Լի Բրանդը և քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ նախօրեին միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում վերջ դնել բռնությանը և զսպիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, գրում է տեղական yourcentralvalley.com-ը։
Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն։
«Թեև մենք այստեղ ենք, մենք կապված ենք Հայաստանի հետ: Մենք կապված ենք այն մարդկանց միջոցով, ովքեր այստեղ են ապրում»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջերի Դայերը՝ ընդգծելով, որ Հայաստանի դրոշը բարձրացնելով՝ իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի հետ և կանգնած են նրանց կողքին։
«Այս քայլով դատապարտում ենք վայրագությունները, որոնց միջոցով հայերն անցել են անցյալում և այսօր նույնպես անցնում են»,-հավելել է նա։
Քաղաքի իշխանությունները նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ:
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:36 01.09.26
14:48 01.09.26
13:54 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
10:48 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02