Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ. Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն ինչպես գիտեք դատարանը մերժել է դրանք: Ինչևէ, իմ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ ևս դատարանը չկարողացավ առաջնորդվել օրենքի տառով: Բայց հավատացե՛ք, որ այսօր իմ ազատության հարցն իմ համար այլևս երկրորդական է: Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: Սրտի մեծ կսկիծով ցավակցում եմ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր քաջորդիների հարազատներին ու ընտանիքներին: Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-յի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է: Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը: Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք և սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը… Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայոց բանակին և զինվորներին…
Опубликовано Иветой Тоноян Четверг, 8 октября 2020 г.
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:26 31.08.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
10:04 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02