Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից Հայաստան է փոխանցվել արդեն մոտ 700 տոննա հումանիտար օգնություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է մոտ 120 մլն դոլար։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Թուրքաադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի սկզբնական պահից ի վեր սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա։ Մեր հայրենակիցները քաջ գիտակցելով, թե ինչպիսի օրհասական պահ է Հայաստան աշխարհի համար, որքան դժվար է իրավիճակը և ինչ է դրված զոհասեղանանին, լծվել են գործի»,- ասաց նա։
Սփյուռքի կատարած աշխատանքը, Զարեհ Սինանյանի խոսքով՝ մի քանի ուղղություններով է արտահայտվում՝ հումանիտար օգնություն, դրամահավաք, հանրահավաքներ, հասարակական կարծիքի ձևավորում։
«Արդեն Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից, այս պահին նաև 100 տոննա օգնություն կա ԱՄՆ-ում, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է»,- հայտնեց սփյուռքի գլխավոր հանձնակատարը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին մինչև այս պահը հավաքվել է մոտ 120 մլն դոլար․ «Աննախադեպ գումար է հավաքվել։ Կան նաև մեծ գումարներ, որոնք դեռ պետք է ստուգվեն և հաշվվեն կիրակի օրվա հեռուստամարաթոնի արդյունքում։ Այս օգնության կարևորությունը դժվար է թերագնահատել, մենք չգիտենք՝ որքան է տևելու այս պատերազմը և հասկանում ենք, թե ինչպիսի վնասներ է կրել Հայաստան աշխարհը, ենթակառուցվածքները և ձեր օգնությունն ուղղակիորեն կապված է մեր ջանքերի հաջող ավարտի հետ»։
Սփյուռքում գտնվող շատ հայեր էլ իրենց ֆիզիկական ներկայությամբ են աջակցում պայքարին։ Ըստ նրա՝ արդեն բազմաթիվ բժշկական խմբեր են ժամանալ, հիմնականում ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպայից։
«Ամբողջ սփյուռքում շատ կարևոր է նաև հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեր հայրենակիցների դերը, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանը ապականել են ամբողջ մեդիան, հասարակական կարծիքը՝ կեղծ տեղեկություններով։ Այս ուղղությամբ էլ մեր սփյուռքի կողմից տարվող աշխատանքը բավականին արդյունավետ է։ Ցույցեր են կազմակերպվել ամենուրեք։ Դրանց նպատակը պետք է լինի՝ Արցախի ճանաչումը տարբեր պետությունների կողմից և երկրորդը՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը»,- նշեց Զարեհ Սինանյանը։
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:48 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
10:04 31.08.26
10:48 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02