«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, եւ բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկեցավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս: Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը եւ ծովամթերքը, սուրճը, թեյը եւ կակաոն: Մեկ ամսվա ընթացքում թանկացել է շաքարավազը, այն էլ՝ 9.6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում. այս դեպքում գնաճը կազմել է 4 տոկոս: Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 19.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ մսամթերքի շուկայում եւս թանկացում է արձանագրվել 1 տոկոսի չափով: Արձանագրենք, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքը, ծխախոտը՝ 0.1, հացաբուլկեղենն ու ձավարեղենը 0.3 տոկոսով»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:48 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
10:04 31.08.26
10:48 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02