«Պատերազմի հենց սկզբից թուրքական F 16-երն ակտիվ ներգրավված են եղել Ադրբեջանի ԶՈւ խնդիրների կատարմանը, այն է՝ ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:
Նրա խոսքով, F 16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, որոնք Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիս ամսին թուրք-ադրբեջանական լայնամսշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին և ուսումնավարժանքային ակտիվ թռիչքների ժամանակ՝ հիմնականում թիրախավորել են Գյանջա-Վարդենիս, Գյանջա- Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Մովսեսյանը հայտնեց, որ զորավարժություններից հետո դրանք չեն վերադարձել Թուրքիա և մնացել են Գյանջայի օդանավակայանում: Բարձրաստիճան զինվորականը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային հրամանատարությունը իրականացրել է Գյանջայի օդանավակայանում տեղակայված F 16 ինքնաթիռների և նրանց անձնակազմերի տեխնիկական հերթափոխ՝ շեշտելով, որ նրանց թռիչքները Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղություններով իրականացվել են Վրաստանի օդային տարածքով: Նա նաև հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ԶՈւ-ի երկու F16 մինչև 6 կիլոմետր խորությամբ խախտել են ՀՀ օդային տարածքը: «Սեպտեմբերի 29-ին ժամը 12:26-ի սահմաններում Մինգեչաուրի ջրամբարի շրջակայքում հերթապահություն իրականացնող F 16 ինքնաթիռների զույգը, հայտնաբերելով Հայաստանի խորքից դեպի պետական սահման թռչող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ 25 ինքնաթիռն, ուղղություն են վերցրել դեպի պետական սահման և մոտ 60 կիլոմետր հեռավորությունից արձակած օդային հրթիռով խոցել են մեր ինքնաթիռը»,- հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալը: Նրա խոսքով, Հայաստանի կողմից միջադեպի մասին բարձրաձայնելուց հետո, իրենց գործողությունները թաքցնելու նպատակով, թուրքական կողմը հոկտեմբերի 3-ին իրականացրել է F-16 ինքնաթիռների վերատեղակայում Գաբալայի օդանավակայան և դրանից հետո սկսել են գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ համատեղ: Գարիկ Մովսեսյանի ներկայացմամբ, ամեն օր 2 կամ 4 հատ F-16 է օդ բարձրանում և հերթապահության դիրք զբաղեցնում Մինգեչաուրի ջրամբարի վրա, որից հետո օդ են բարձրանում հեռավոր ռադիոլոկացիոն հետախուզման և ուղղորդման ԱԹՍ-ները Թուրքիայում, նաև Արարատ լեռան վրա, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, օդ են բարձրանում նաև ադրբեջանական ՍՈւ 25 գրոհային ինքնաթիռները: ՀՀ ԶՈւ դիտարկումների համաձայն, ադրբեջանական ինքնաթիռների մի զույգն այդ ընթացքում ուղղություն է վերցնում դեպի Մինգեչաուրի ջրամբար և զբաղեցնում են F-16-ի հերթապահության դիրքերը, իսկ F-16-երը ժամանած նոր ՍՈւ 25-երի հետ հարվածներ են հասցնում Մարտակերտի բնակավայրերին: «Թուրքիայի ԶՈւ F-16 ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում կատարում են հետևյալ կարևորագույն խնդիրները՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, աջակցություն ՀՀ և ԱՀ տարածքներին ռմբահրթիռային հարվածներ հասցնելուն և նրանց գործողությունների պատսպարում»,- հայտնեց հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալը։ Նրա խոսքով, Ադրբեջանը նաև օգտագործում է թուրքական և իսրայելական ԱԹՍ-ներ: Գարիկ Մովսեսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին թշնամին հարվածային «Harop» տիպի ԱԹՍ-ներով հարվածել է Կապան քաղաքի պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանման վրա, որոնց արդյունքում կան անձնակազմի և ռազմական տեխնիկայի կորուստներ:
Աղբյուր` Panorama.am
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:48 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
10:04 31.08.26
10:48 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02