ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից։ Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ: Նա ունի նաև բազմաթիվ դեկորատիվ քանդակներ, որոնցից, հատկապես, նշելի է «Լոռեցի Սաքո» քանդակը, որը կերտված է Թումանյանի հայտնի պոեմից: Քանդակն ինքնին հիշեցնում է Թումանյանի խոսքերը. -Բըռնեցե՛ք, փախա՛վ Սաքոն խելագար: Դեռ 1969 թվականին Սարգիս Բաղդասարյանը քանդակել է «Լոռեցի Սաքոյի» փոքր քանդակը՝ նախատեսված Հովհաննես Թումանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին: Հետագայում նա կրկին անդրադարձել է այդ թեմային և 1987 թվականին Երևանի քաղաքապետարանի պատվերով «Լոռեցի Սաքո» բրոնզաձույլ, դեկորատիվ քանդակը դրվել է Թումանյանի անվան այգում: Քանդակը բազմիցս փորձել են գողանալ: Արձանում պատկերված է փախչող Սաքոն, ինչը քանդակագործը ներկայացրել է մեծ վարպետությամբ և փախչելու խելագար արագությամբ, իսկ նրան հետապնդողների կերպարները, նույնպես, շատ պատկերավոր են: Այն տեղադրված է պատվանդանի վրա, որը կարծես ժայռի մի հատված լինի: Արձանն ունի ձգված տեսք՝ կապված փախչող կերպարի հետ և ավելի քան 4 մետր երկարություն, իսկ բարձրությունը պատվանդանով՝ երկու մետրից ավելի է:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02