Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Կարեն բեքարյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«- Հանուն Արցախի ժողովրդի գոյության, - հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության, - հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի, - հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման, - հանուն խաղաղության, - հանուն ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման, - հանուն համամարդկային արժեքների պաշտպանության, - հանուն պետությունների եւ միջազգային կառույցների սեփական հեղինակության, - հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի), - հանուն ներկայի եւ ապագայի. 1. Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը, 2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ եւ կարճ ժամկետ ունեցող վերջնագիր - կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն եւ առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը, 3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման եւ վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում, 4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզեւ մասնակի ճանաչում ստացած Արցախի եւ Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ: ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ, պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են»:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
14:57 30.08.26
11:26 31.08.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
10:48 31.08.26
15:48 31.08.26
12:04 30.08.26
10:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02