«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Արցախյան ազատամարտի ներկա իրավիճակի վերաբերյալ:
«Ցեղասպան ահաբեկիչ Թուրքիան արդեն լիովին իրեն է ենթարկել Ադրբեջանը, որն իբրև պետություն Ալիևի գլխավորությամբ կորցրել է որևէ ինքնուրույնություն, ուստի հրաժարվում է հրադադար կնքելու ցանկացած ողջամիտ առաջարկությունից: Ոճրագործ Թուրքիան ամեն կերպ փորձում է դառնալ բանակցությունների կողմ և լուծել իր նվաճողական խնդիրները՝ հաստատվել Հարավային Կովկասում իբրև թելադրող ուժ, այնտեղից էլ ծավալվել դեպի Եվրոպա և Ասիա, աշխարհի բոլոր ծագեր՝ համթուրքականության խելահեղ ծրագրի մոլուցքով: Հայաստանը և Արցախը մղում են հայրենական պատերազմ, և մենք 21-րդ դարի Սարդարապատի ճակատամարտին ենք պատրաստ: «Ժառանգություն» կուսակցությունն այս պատերազմի ողջ ծանրության, քաղաքական պատասխանատվության անվարան կրողներից է: Բոլորս ընդունենք մեր հայրենի հողի և ազգային գոյի համար մղվող մարտահրավերը, համախմբվենք ամեն ինչ մարտադաշտի համար, ամեն ինչ բանակի համար, ամեն ինչ Հայաստան-Արցախի համար պետականորեն պարզած կարգախոսներով, միասնական բռունքցք դառնանք և հաղթենք այս վերջին ճակատամարտում: Պատրաստ ենք «Ժառանգություն» կուսակցության քաղաքական դրոշը վերածել մարտադրոշի ու այն սրբորեն ծածանել ռազմադաշտի մեզ հատկացված հատվածում: Հայրենի հողը սակարկության ենթակա չէ: «Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք, որոնք դեռ պետք է համախումբ գործի դնենք: Հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը փրկության կարիք ունի և բոլորս լծվում ենք այդ գործին: Ի զեն և ի հաղթանակ: Հայոց պետությունն անսասան է և հաղթանակող»,- նշված է հաղորդագրությունում:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
14:57 30.08.26
11:26 31.08.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
10:48 31.08.26
15:48 31.08.26
12:04 30.08.26
10:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02