Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում է, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։ Sputnik Արմենիային ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը հայտնել է, որ շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ «Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողակարգային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,-ասել է Թանանյանը։ Aliq.ge գրում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն` շտապ օգնության մեքենաներն անցել են սահմանը, Վրաստանի կողմից որևէ արգելք չի եղել. «Ինչ վերաբերում է տեսանյութում երևացող կուտակումներին, դրանք ստեղծվել են հերթի պատճառով: Հերթում երկար մնալը տեսանյութում ներկայացված է որպես մուտքի արգելք»: Panorama.am-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե ի՞նչն է եղել պատճառը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խնդիրը հարթելու համար: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ ինքնաթիռում է, տեղեկություն կարող է հաղորդել Երևան հասնելուն պես:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44