Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հնչեցրած վիրավորանքներն անընդունելի են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Գերմանիայի կառավարությունը ստիպված է հաշվի առնել Էրդողանի այդ հայտարարությունը: Այդ խայտառակ խոսքերը բացարձակ անընդունելի են, հատկապես իսլամիստի կողմից ուսուցչի սարսափելի սպանությունից հետո»,-ասել է նա: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դատապարտել է նաեւ խուզարկումը, որն անցկացվել է անցած շաբաթ Բեռլինի մզկիթում: «Գերմանիայի իրավապահ մարմինները գործում են օրենսդրությանը համապատասխան»,-նշել է Զայբերտը: Ավելի վաղ Մակրոնն անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում: Երկրի ղեկավարը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ՝ այն ուղղված կլինի հանրապետական արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաների կրթմանը: Մակրոնը նաեւ ասել էր, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի երկրում «լուսավորչական իսլամ» կառուցել: Դրա համար առիթ էր դարձել ուսուցչի գլխատումը, ով ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Ի պատասխան Էրդողանն իր ֆրանսիացի գործընկերոջը խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»: Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան հետ է կանչել Անկարայից իր դեսպանին խորհրդակցությունների համար: Դրանից հետո Թուրքիայի նախագահը կրկին վիրավորել է Մակրոնին՝ ասելով, որ Մակրոնը «բժիշկների մոտ ստուգման կարիք ունի»:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
14:57 30.08.26
11:26 31.08.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
10:48 31.08.26
15:48 31.08.26
12:04 30.08.26
10:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02