ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են յուրահատուկ սարք, որը հնարավորություն է տալիս կարդալ փակ գրքեր բառացիորեն առանց բացելու՝ օգտագործելով տերահերցային ճառագայթում: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:
«Նյու Յորքի թանգարանն արդեն հետաքրքրություն է դրսևորել այդ տեխնոլոգիայի նկատմամբ, քանի որ նրանք ուզում են, օրինակ, նայել հին գրքերի մեջ, որոնց նրանք նույնիսկ չեն համարձակվում դիպչել…»,- ասել է Բարմաք Հեշմաթը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից:
Գիտնականները մշակել են յուրահատուկ սքաներ, որը կարողանում է մաքուր թուղթը տարբերել տառերից ըստ այն բանի, թե ինչպես են փոխվում դրանց մակերևույթից արտացոլվող տերահերցային ճառագայթման փնջերը, և դրանք որքան արագ են վերադառնում:
Տեսականորեն այդպիսի սարքավորումը հնարավորություն է տալիս կարդալ ցանկացած չափի և հաստության գիրք, սակայն գործնականում դրան խանգարում է ֆոնային աղմուկը, այն փաստը, որ տերահերցային ալիքները կարող են արտացոլվել մի քանի էջերից և այլն: Այդ պատճառով գիտնականները ստեղծել են հատուկ ալգորիթմ, որը վերլուծում է պատկերը և ճանաչում առանձին տառերը:
Դրա շնորհիվ՝ Հեշմաթի սքաները հնարավորություն է տալիս կարդալ 20-էջանոց գիրք կամ նայել ավելի հաստ գրքի առաջին 20 էջերը: Գիտնականները խոստանում են առաջիկայում բարելավել այդ ծրագրի աշխատանքը և գրքերի ավելի հաստ շերտեր կարդալ:
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
14:03 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
19:23 27.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02