Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։ Տարածված հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այսօրվա գործողությունն իրականացվել է կողմերի փոխհամաձայնությամբ․աճյունները ադրբեջանական կողմից Հայաստանին են արտահանձնվել հայ-ադրբեջանական սահմանին։ ԿԽՄԿ-ն մասնակցել է մարդասիրական գործողությանը որպես չեզոք միջնորդ։ Բացի այդ, կողմերի միջև փոխհամաձայնությամբ հայկական կողմին է արտահանձնվել հակամարտության առնչությամբ պահվող մեկ քաղաքացիական անձ։ ԿԽՄԿ-ի աջակցությամբ տարեց կնոջը Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխել չորեքշաբթի օրը։ Քաղաքացիական երկրորդ անձին՝ տարեց տղամարդուն, ճամփորդությունն այս պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված է եղել։ «Ամուսնու, հոր կամ որդու հուղարկավորումը հոգեբանական տեսանկյունից կարևոր է ընտանիքի վիշտը փարատելու համար»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։ «Չեզոք միջնորդի իր երկարամյա փորձի համաձայն՝ ԿԽՄԿ-ն փորձում է աջակցել կողմերին փոխըմբռնման եզրեր գտնել նույնիսկ ամենաբարդ հակամարտություններում ՝ լինի դա ռազմագերիների վերադարձի, վիրավորների տարհանման, երկկողմ մարդասիրական գործողությունների, թե աճյունների արժանապատիվ արտահանձնման միջոցով։ Աճյունների արտահանձնումը տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ հակամարտության կողմերը պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ աճյունները վերադարձվեն ընտանիքներին՝ վերջիններիս կամ այն կողմի (երկրի) խնդրանքով, որի քաղաքացին է մահացածը։ ԿԽՄԿ-ի դերը՝ որպես չեզոք միջնորդի, կողմերին աջակցելն է իրենց պարտավորությունների կատարման հարցում: Նշված գործողությունում ԿԽՄԿ-ի մասնակցությունը ներառել է կողմերին աջակցության տրամադրում՝ մարդասիրական սկզբունքների համաձայն աճյունների անվտանգ արտահանձնման ուղղությամբ և գործողությանը նախորդող կազմակերպչական աշխատանքների հարցում։ «Նման գործողությունները չափազանց կարևոր են զոհվածների ընտանիքների համար։ Իրենց հարազատների աճյունները չստանալու դեպքում ընտանիքների կորստի վշտին գումարվում է նաև անորոշության կսկիծը։ Հարազատի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենալը մեծ տառապանք է պատճառում ընտանիքներին»։ «Այս գործողությամբ հույս ունենք գոնե ինչ-որ չափով փարատելու ընտանիքների վիշտը։ Նրանք կկարողանան արժանապատվորեն և իրենց ավանդույթների համաձայն հուղարկավորել և հրաժեշտ տալ իրենց հարազատներին»։ ԿԽՄԿ-ն մշտապես պատրաստ է մասնակցելու համանման այլ գործողությունների՝ դրանց իրականացման շուրջ կողմերի միջև փոխհամաձայնության հասնելուն պես։ 1992 թ․-ից՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից ի վեր՝ ԿԽՄԿ-ն բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում։ Անհրաժեշտության դեպքում ԿԽՄԿ-ն կշարունակի աջակցել նշված գործողություններին և անհայտ կորած անձանց առնչվող ցանկացած նախաձեռնության։
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
14:57 30.08.26
11:26 31.08.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
10:48 31.08.26
15:48 31.08.26
12:04 30.08.26
10:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02