ARM | RUS |

2021-ի բյուջեն՝ նվազեցված եկամուտներով ու ծախսերով․ նախագիծը ԱԺ-ում է

31.10.20 | 20:30

2021 թ. բյուջեն մոտ 126 մլրդ դրամով կամ շուրջ 300 մլն դոլարով պակաս կլինի 2020 թ. բյուջեից. կառավարությունը հաստատել և խորհրդարանի դատին է ներկայացրել 2021 թ. բյուջեի նախագիծը: Այն մշտական հանձնաժողովներում կքննարկվի նոյեմբերի 2-ից՝ հայտնում է ParliamentMonitoring.am-ը:

2021 թ. կառավարությունը նախատեսել է հավաքել 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, այս տարվա բյուջեով նախատեսված 1 տրլն 695 մլրդ դրամի փոխարեն: Ծախսերը, սակայն, չեն կրճատվի այնքան, որքան կրճատվել են եկամուտները՝ նախատեսված է ծախսել 1 տրլն 843 մլրդ դրամ, այս տարվա 1 տրլն 855 մլրդի փոխարեն՝ 12 մլրդով պակաս:

«Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն: Ակնհայտ է, որ այսպիսի քաղաքական նպատակի իրագործումը հնարավոր է միայն ամուր տնտեսական հենքի առկայության դեպքում՝ որպես նպատակ ունենալով նաև մրցակցային տնտեսության զարգացումը և հանրային միջոցների արդար բաշխումը»,- նշված է փաստաթղթում՝ նույնությամբ կրկնելով 2020 թ. բյուջեի մասին օրենքի նույն հատվածը։

Տնտեսական անկում, պարտքի ավելացում

Թեև 2020 թ. մեր երկրում և ողջ աշխարհում առկա է տնտեսական ճգնաժամ, կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի ՀՀ տնտեսությունը կգրանցի 4,8 տոկոս աճ: Ի դեպ, բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ այս տարի կորոնավիրուսի համաճարակի հետևանքներով պայմանավորված՝ ՀՀ-ն կունենա 6 տոկոս տնտեսական անկում: Մասնավորապես, ծառայությունների, շինարարության և արդյունաբերության ճյուղերը այն կկազմի համապատասխանաբար 6.9, 17.6 և 1 տոկոս: Գյուղատնտեսությունը կաճի 0.7 տոկոսով: Այդուհանդերձ, ենթադրվում է, որ 2021թ. ծառայությունները կաճեն 4.1, արդյունաբերությունը՝ 5.2, շինարարությունը՝ 4.9 իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9 տոկոսով:

Կանխատեսվում է նաև, որ այս տարի համավարակի պատճառով ներդրումները կնվազեն 12.9 տոկոսով, 2021թ. մասամբ կվերականգնվեն՝ աճելով 5.3 տոկոսվ:

2021 թ. դեֆիցիտը կազմելու է 274 մլրդ դրամ: 2020 թ. բյուջեով դեֆիցիտը կազմում էր 160 մլրդ դրամ, բայց համաճարակի արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի և հարկային եկամուտների նվազեցման պատճառով կառավարությունը ապրիլի 20-ին փոփոխություն կատարեց և դեֆիցիտը գրեթե կրկնապատկեց՝ հասցնելով 324 մլրդ դրամի: Այս փոփոխությունների արդյունքում կավելանա պետական պարտքը՝ հաջորդ տարեվերջին կազմելով շուրջ 9,2 մլրդ դրամ կամ կամ ՀՆԱ-ի 66.8%-ը:

Հարկերը, որոնք եկամուտների գերակշիռ մասն են կազմում, նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի 22,3 տոկոսին՝ այս տարվա համար նախատեսված 22,6-ի փոխարեն: Այսինքն, կառավարությունը 0,3 տոկոսային կետով նվազեցնում է այդ ցուցանիշը: Նշենք, որ ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը բարելավել 0,3-0,4 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ-ն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս տնտեսության մեջ ստվերի առկայությունը:

Կառավարությունը 2021թ. բյուջեի նախագիծը ԱԺ է ներկայացրել հոկտեմբերի 1-ին, երբ Ադրբեջանն արդեն հարձակվել էր Արցախի վրա, բայց այն մշակվել է նախորդած ամիսներին: Այսինքն՝ բյուջեի նախագիծը չի կրում պատերազմի բացասական հետևանքների ազդեցությունը, եկամուտների ու ծախսերի կրճատումը պայմանավորված է հիմնականում COVID-19-ի առաջացրած տնտեսական ճգնաժամի բացասական սպասումներով:

Խոշոր ծախսերը

Ինչպես միշտ՝ բյուջեում ծախսի ամենամեծ բաժին է սոցիալական պաշտպանությանն է, որին 2021թ. հատկացվել է 497,7 մլրդ դրամ: Սա 10 667.0 մլրդով ավելի է այս տարվա նույն ցուցանիշի համեմատ: Խոշոր ծախսերի հերթականությունը չի փոխվել՝ մեծությամբ երկրորդ գումարը հատկացվել է ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին` 393,5 մլրդ դրամ՝ այս տարվա 347 մլրդ դրամի փոխարեն:

Ծախսերի երրորդ ահռելի մասը բաժին է հասել պաշտպանության ոլորտին` 312,1 մլրդ դրամ՝ 310 մլրդի փոխարեն: Կրթության և առողջապահության ոլորտներին համապատասխանաբար հատկացվել է 153,4 մլրդ և 114,7 մլրդ դրամ՝ անցած տարվա 163 մլրդ և 111 մլրդի փոխարեն: Ավելացել է նաև պետական պարտքի սպասարկումը՝ 191,7 մլրդ դրամ. անցնողը 169 մլրդ դրամ էր:

Հանրային իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2021 թ. համար ծրագրվել է 89 մլրդ դրամի չափով, որը 2020-ի ծրագրվածից ավելի է 2,4 մլրդ դրամով:

Բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսության կառուցումը, ըստ բյուջեի նախագծի, շարունակում է մնալ արդիական՝ որպես ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական ուղենիշ: «Այդ ճանապարհին արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ մարդկային ներուժի զարգացման և հուսալի ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացման ու տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունների համար նախադրյալների ստեղծումը: Մշտապես փոփոխվող արտաքին և ներքին մարտահրավերների միջավայրում հենց այս առանցքային խնդիրների լուծմանն են միտված իրականացվող միջոցառումները»,- նշված է 2021 թ. բյուջեի նախագծի ուղերձում:


Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների...

15:51

Բիշքեկում ընթանում Է Փաշինյանի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը

Բիշքեկում ընթանում Է Փաշինյանի և Տաջիկստանի նախագահի...

15:48

2026-ի առաջին կիսամյակում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ

2026-ի առաջին կիսամյակում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117...

15:23

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. նոր մանրամասներ

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. նոր...

15:15

Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ձերբակալությունից հետո կյանքի և նրան ազատ արձակելու ջանքերի մասին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ձերբակալությունից հետո կյանքի և նրան ազատ արձակելու ջանքերի...

15:02

Բիշքեկում տեղի է ունենում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի...

14:02

Համոզված եմ` համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական փոխգործակցությանը. Նիկոլ Փաշինյան

Համոզված եմ` համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև...

11:26

Նախագահն այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Նախագահն այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. Ռոբերտ Քոչարյանի...

11:13

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական...

10:48

Անցկացվել են միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումներ

Անցկացվել են միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված...

10:23

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:04

Բագրատունյաց 10 հասցեում 5–րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում․ կա 2 վիրավոր

Բագրատունյաց 10 հասցեում 5–րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում․ կա 2...

14:57

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու...

13:21

«Լեռների մեջ բացված կապույտ աչք է, որի հայացքում ամբողջ Հայաստանն է արտացոլվում». այսօր Սևանա լճի օրն է

«Լեռների մեջ բացված կապույտ աչք է, որի հայացքում ամբողջ Հայաստանն է արտացոլվում». այսօր Սևանա լճի...

13:18

«Չեմ հրաժարվել Արցախից». այսօր Բաքվի բանտում գտնվող Բակո Սահակյանի ծննդյան օրն է

«Չեմ հրաժարվել Արցախից». այսօր Բաքվի բանտում գտնվող Բակո Սահակյանի ծննդյան օրն...

12:04

ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում

ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են...

16:39

ՌՈ-ում վերլուծվել են աշխատանքները, նախանշվել՝ անելիքները

ՌՈ-ում վերլուծվել են աշխատանքները, նախանշվել՝...

16:29

Խաղաղությունն արդեն իրողություն է. Արարատ Միրզոյան

Խաղաղությունն արդեն իրողություն է. Արարատ Միրզոյան

16:14

2-ամյա երեխան անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից ընկել է

2-ամյա երեխան անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից ընկել...

16:03

Ձեր հոգևոր ծառայությունը առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և պահպանության գործում. Սերժ Սարգսյանը՝ Վեհափառին

Ձեր հոգևոր ծառայությունը առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության,...

18:38

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02