Ամերիկյան հայտնի Bloomberg պարբերականն իր վերլուծական հոդվածում անդրադարձել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի` երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորությանը, նավթի համաշխարհային գներին և եզրակացրել է, որ Բայդենի` նախագահ ընտրվելու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները թուլացնելու դեպքում իրանական նավթը կարող է ճահճացնել համաշխարհային շուկան:
Գարնանից սկսված կորոնավիրուսային սահմանափակումներից հետո նավթի գներն այժմ ամենացածր մակարդակի վրա են: Համավարակն առաջվա պես ճնշում է գործադրում նավթի շուկայի վրա, բայց այժմ արդեն լրացուցիչ գործոն է առաջ եկել. աճող հավանականությունն առ այն, որ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը կընտրվի ԱՄՆ նախագահ և կթուլացնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Եթե նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած և վերջերս խստացրած տնտեսական պատժամիջոցները Իրանի նկատմամբ թուլացվեն, դա դուռ կբացի օրական ավելի քան 2 միլիոն բարել իրանական նավթի արտահանման համար:
«Մենք ենթադրում ենք, որ Բայդենի ընտրվելուց մի քանի ամիս անց շուկայում որոշ քանակությամբ իրանական նավթ կհայտնվի: Դա իրական գլխացավանք կլինի Նավթ արտահանող երկրների կազմակերպության համար»,-ասել է փորձագետ Իման Նասերիին:
Նախկինում էժան նավթն ամերիկացիների համար մաքուր շահույթ էր, բայց այժմ, երբ ԱՄՆ-ն արտահանում է գրեթե այնքան նավթ, որքան ներկրում է, իրավիճակը փոխվել է: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների համար էժան նավթը կորուստ է: Այսօրվա գները շատ ավելի ցածր են, քան նրանց անհրաժեշտ է իրենց կառավարությունների ծախսերը հոգալու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին, դրանցում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը, ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենն է:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
14:57 30.08.26
11:26 31.08.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
10:48 31.08.26
15:48 31.08.26
12:04 30.08.26
10:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02