Արցախի գոյությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի համար։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ գրում է ռուսական «Взгляд» օրաթերթը։
«Թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այնուամենայնիվ, Ռուսաստանը պարտավորություններ չունի Արցախ նկատմամբ, քանի որ այն չի հանդիսանում Հայաստանի պետական տարածքը»,- նշում է աղբյուրն ու կարծիք հայտնում, որ այս փաստից ելնելով, տարածվել է սխալ մոտեցում, թե Արցախը, որպես այդպիսին, նշանակություն չունի Ռուսաստանի կենսական շահերի համար, սակայն փաստը մնում է փաստ, և հարցումները ցույց են տվել, որ Արցախի բնակչությունը ամենառուսամետն է տարածաշրջանում։
«Взгляд»-ի հոդվածագրի կարծիքով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանը, գտնվելով Թուրքիայի անմիջական ազդեցության ներքո, Արցախը զավթելուց հետո Արևմուտքի համար կարող է ձեռք բերել կարևոր նշանակություն, և միգուցե, որոշ «դեմոկրատական» վերափոխումներից հետո հայտնվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, ինչը վտանգավոր է ռուսական շահերի համար։
«Այստեղ գլխավորը Արցախյան հակամարտության մեջ ժամանակին միջամտությունն է այնպես, որ Արցախը անկում չապրի, հակառակ դեպքում գործընթացներն անդառնալի հետևանքներ կունենան»,-գրում է ռուսական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44