ARM | RUS |

Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

03.11.20 | 18:06

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարեւորել է ՀՀ բոլոր մարզերում համակարգված աշխատանքը՝ Արցախից ժամանած երեխաների կրթության շարունակականության կազմակերպման գործում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախից ժամանած երեխաների համար անհրաժեշտ գրենական պիտույքների, դասագրքերի, սարքավորումների եւ այլ պարագաների կարիքների գույքագրման, ինչպես նաեւ երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների գնահատման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը նաեւ անդրադարձել է երեխաների՝ դպրոցում ընդգրկման պարագայում նոր դասարանների կոմպլեկտավորման եւ ուսուցիչների ներգրավման համար անհրաժեշտ ֆինանսավորման պլանավորման եւ ապահովման խնդիրներին։ Նախարարի տեղակալը ՀՀ մարզերի եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություններին հորդորել է ամենօրյա ռեժիմով շարունակել ԿԳՄՍ նախարարություն տվյալներ ներկայացնել, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։ «Ես հորդորում եմ բոլորիդ՝ անհատապես աշխատել այն բոլոր երեխաների եւ նրանց ծնողների հետ, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր եւ անհրաժեշտության դեպքում տրամադրել, այդ թվում՝ հոգեբանական աջակցություն, որպեսզի երեխաներն անպայման իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Սա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաեւ Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նա մարզերի պատասխանատուներին կոչ է արել այս հարցում սերտ համագործակցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության մարմինների հետ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Նախարարի տեղակալը նշել է նաեւ հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ վարչության պետերին առաջարկելով մինչեւ ուսումնական գործընթացի մեկնարկն իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում արցախցի երեխաներին նաեւ ինտերնետ հասանելիությամբ ապահովելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաեւ արցախցի ուսուցիչների՝ ուսումնական գործընթացում ներգրավման հնարավորության մասին։ Արցախցի երեխաներին դպրոցներում ընդգրկման պարագայում նոր ուսուցիչների ներգրավման անհրաժեշտության դեպքում առաջնահերթ կերպով այդ աշխատանքներում կընդգրկվեն Արցախի Հանրապետության ուսուցիչները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետությունից ժամանած սովորողների՝ կրթության այլ մակարդակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ դրանք ԿԳՄՍ նախարարություն փոխանցելու հարցերին: Նրա խոսքով՝ արցախցի ուսանողները եւս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ նախնական, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ժաննա Անդրեասյանը մարզային կրթության պատասախանատուներին ներկայացրել է նաեւ աշնանային արձակուրդներից հետո կրթության կազմակերպման հարցերը, մասնավորապես, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցների պատրաստվածության, անհրաժեշտ միջոցներով հագեցվածության, առկա եւ հեռավար ուսուցում իրականացնող դպրոցների քարտեզագրման, ինչպես նաեւ հեռավար ուսուցման դեպքում ուսուցիչների վերապատրաստմանն ու տեխնիկական ապահովվածությանն առնչվող խնդիրները։ ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հեռավար ուսուցման կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ բոլոր դպրոցներին կոչ անելով տեղեկատվության անվտանգության ապահովման տեսանկյունից այդ դասերն իրականացնել «Microsoft Teams» ուսումնառության համակարգի միջոցով։ Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւ կրթության մարզային պատասխանատուներն իրենց հերթին ներկայացրել են վերոնշյալ աշխատանքների վերաբերյալ իրենց ծավալած գործունեությունը։ Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը եւս մեկ անգամ կոչ է արել տեղերում իրականացնել ամենօրյա աշխատանքներ, որպեսզի աշնանային արձակուրդից հետո բոլոր դպրոցները հավուր պատշաճի պատրաստ լինեն անխափան ուսումնական գործընթացի։


Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

16:48

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման....

16:32

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ...

16:17

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության ներքո․ Քրիստինե Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության...

16:04

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային...

15:56

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են...

15:49

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի...

15:34

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական...

15:19

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի նոր խմբաքանակ

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի նոր...

10:09

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

21:41

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն բարձրացնել

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն...

20:46

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

20:16

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ կան

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ...

19:44

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում. Վահագն Խաչատուրյան

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում....

19:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44