Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1 տրլն 433 մլրդ 11.3 մլն դրամ (մոտ 2 մլրդ 959 մլն 544.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 1 %-ով, 2020-ի սեպտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 190 մլրդ 323.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ աճել 1.8%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 3.1%-ով։
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 291 մլրդ 739.0 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցել 16.7%-ով, 2020-ի սեպտեմբերին արտադրությունը վերոնշյալ ոլորտում հասել է 40 մլրդ 744.7 մլն դրամի՝ նախորդ սեպտեմբերի համեմատ աճելով 12.8 %-ով, այս տարվա օգոստոսի համեմատ՝ նվազելով 2%-ով։
Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-սեպտեմբերին տվել է 936 մլրդ 360.2 մլն դրամի արտադրանք՝ 2.7%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, այս տարվա սեպտեմբերին այդ ոլորտում թողարկվել է 127 մլրդ 761.8 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 0. 3%-ով ավելի, և 2020-ի օգոստոսի ցուցանիշից 2.4%-ով պակաս։
Այս տարվա առաջին երեք եռամսյակներում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 188 մլրդ 818.8 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0.4%: 2020 սեպտեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 19 մլրդ 854.8 մլն դոլար և 2019-ի սեպտեմբերի համեմատ նվազել 5.5%-ով, իսկ 2020 օգոստոսի համեմատ՝ 10,7%-ով։
Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը 2020-ի առաջին ինն ամիսներին տվել է 16 մլրդ 93.3 դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 16.2 %-ով պակաս, այս տարվա սեպտեմբերին ոլորտում գրանցվել է 1 մլրդ 962.1 դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7,1 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 4.9 տոկոսով։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02