Մի շարք առաջատար լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենին իշխանության փոխանցման գործընթացը մեկնարկելու է միայն ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) որոշումից հետո, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի կազմում գործող ԱՄՆ Միջազգային զարգացան գործակալության փոխտնօրեն Ջոն Բարսան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բարսան ընգծել է, որ երկրում դեռևս իշխանության փոխանցման գործընթացը չի սկսվել:
«Ոչինչ չի փոխվի, մինչև Վարչության ղեկավարությունը չորոշի, թե ով է հաղթել ընտրություններում»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, ինչը թույլ չի տալիս երկրում սկսել հետընտրական անցումային շրջանը:
Ինչպես գրում է Politico-ն, քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, վերջինիս թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել:
«Հաստատում դեռևս չկա: Վարչությունը և դրա ղեկավարը կշարունակեն հետևել օրենքի բոլոր պահանջներին»,– ասվում է Վրաչության հայտարարությունում:
Իր պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Մերֆին առայժմ Բայդենի թիմին համաձայնություն չի տալիս աշխատանքը սկսելու առնչությամբ:
Ըստ փորձագետների՝ այս ուշացումը կարող է խոչընդոտներ ստեղծել Բայդեն ի թիմի համար: Աղբյուրը նկատում է, որ ստեղծված իրավիճակում Մերֆին հայտնվել է հետընտրական զարգացումների կենտրոնում:
Նշվում է, որ Բայդենի՝ անցումային թիմը մինչ այս Մերֆիի գլխավորած վարչությանը ժամանակ էր տվել որոշում կայացնելու համար, սակայն կիրակի հայտարարվել է, որ պատրաստվում է ճնշում գործադրել պաշտոնյայի վրա, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի Բայդենի հաղթանակը:
Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02