Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր դիվանագետներին և զինվորականներին՝ հորդորելով խոսել և պատմել իրականությունը: «Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։ Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։ Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր: Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։ Հարգելի՜ սպաներ, Դուք չեք պարտվել: Նահանջը դեռ պարտություն չէ: Թշնամին չէր կարող գրավել հանձնածը: Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։ Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին: Պատմեք, որ Վիտալի Բալասանյանն իր ջոկատով պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը, բայց Նիկոլն արգելեց: Խոսեք, թե ոնց էր Նիկոլի կինը շտաբում վարչապետի անունից արգելում ներգրավել գեներալներ Օգանովսկուն և Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում, և ինչ գնով նրանք հասան այդ նպատակին»,- մասնավորապես գրել էր Միքայել Մինասյանը:
168.am–ը թեմայի վերաբերյալ փորձեց մանրամասներ ճշտել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովից, քանի որ պատերազմի առաջին օրերից սկսած՝ մի քանի անգամ անդրադարձել էինք գեներալ-գնդապետի այդ օրերի գործունեությանը: Մեր հարցին ի պատասխան՝ Յուրի Խաչատուրովը, սակայն, չցանկացավ փակագծեր բացել: Այդուհանդերձ, 168.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում բազմիցս փորձել է մասնակցել հրամանատարական կետերի աշխատանքներին՝ առաջարկելով իր ծառայություններն ու փորձը, սակայն մերժվել է: Նրան ակնարկել են, որ ինքն անելիք չունի: Հիշեցնենք՝ պատերազմի հենց առաջին օրը Յուրի Խաչատուրովը մեզ հետ զրույցում նշել էր, որ առավոտյան եղել է նախարարությունում, ապա գնացել Գլխավոր Զինկոմիսարիատ: Երկու օր անց, սակայն, տեղեկացանք, որ որքան էլ զարմանալի է, բայց Գլխավոր շտաբի պետի կողմից չի եղել հանձնարարական, և Յուրի Խաչատուրովը չի մեկնել Արցախ: Օրեր անց նա արդեն Արցախում էր, թե ինչ հանձնարարականով ու ինչպես է շարունակել մասնակցել պատերազմին՝ հայտնի չէր: Նկատենք՝ պատերազմի օրերին սոցիալական հարթակներում լայն տարածում էր գտել Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի լուսանկարն Արցախի առաջնագծից:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
11:26 31.08.26
11:13 31.08.26
10:48 31.08.26
15:15 31.08.26
10:04 31.08.26
10:23 31.08.26
15:48 31.08.26
15:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02