ARM | RUS |

Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել. Արմեն Սարգսյան

13.11.20 | 15:02

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի եւ մարզական ոլորտի, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից: «Դժվարին պահ է բոլորիս համար,-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, եւ այդ փոթորիկը շատերի մեջ դեռեւս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարեւոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք եւ բոլորս էլ մեր հոգեւոր, մտավոր եւ ազգային պորտալարով կապված ենք Հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»: Նախագահը նշել է, որ 1994 թվականից հետո, երբ մենք իրապես հաղթանակ ունեինք, հիմա դժվարությունը կրկնակի է: «Բայց սա չի նշանակում, որ որեւէ ձեւով այդ զգացումները, որոնք բոլորիս սրտերում եւ հոգում են, պետք է վերածվեն վանդալիզմի, ծեծի եւ այդ դառնությունն իրար հանդեպ ուղղելուն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարեւոր արժեքներից մեկը՝ հայ կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է, մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ եւ եղբոր հետ: Կառավարության շենքը եւ այդ շենքում գտնվող կահույքը, շենք, որը կառուցել է Թամանյանը, եւ կահույքը, որը գնվել է մեր հարկատուների փողերով, ի՞նչ մեղք ունեն: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին: Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձեւ՝ հանդուրժելով, լսելով իրար»: Հանրապետության նախագահը նշել է, որ եթե կան խնդիրներ, պահանջներ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է բոլոր հարցերը քննարկենք եւ լուծենք: «Այսօր ունենք խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, եւ դրանք պետք է լուծել միայն եւ միայն օրենքի, օրինականության եւ պետականության սահմաններում,-ասել է երկրի նախագահը: -Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի եւ օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, եւ եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե՛: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՛: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՛: Բայց միայն քաղաքակիրթ ձեւով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին»: Միաժամանակ, նախագահը կարեւորել է նաեւ իրավապահների գործունեությունը՝ նշելով. «Որեւէ դեպքում որեւէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»: Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,-ասել է Հայաստանի նախագահը: -Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը: Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի եւ նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, եւ այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին: Հարցի կարգավորման տեսլականը հետեւյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետեւում պետք է կանգնած լինեն ուժեղ եւ հզոր Արցախն ու Հայաստանը եւ հայ ժողովուրդը»: Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է: «Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ եւ կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետեւաբար, մեր առջեւ խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր,-ասել է նախագահը: -Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչեւ արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո եւ՛ տնտեսության մեջ, եւ՛ ռազմական ոլորտում, եւ՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետեւաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք եւ՛ տնտեսության իմաստով, եւ՛ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք եւ կազմակերպվենք: Կազմակերպված ասելով նկատի ունեմ նաեւ ազգային եւ պետական կարգապահությունը: Ժամանակը եկել է, որ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին են մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր գիտությունը, գնահատականներ տալուց հետո ունենանք հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր: Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն: Շատ շնորհակալ եմ բոլորին, նաեւ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ մոտ 200 մլն դոլարի նվիրատվություն է եղել: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին»: Նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես կապված լինեն հայրենիքի հետ: Ինչ վերաբերում է առաջ շարժվելու բանաձեւին, ի պատասխան մասնակիցներից մեկի հարցի, նախագահը մասնավորապես ասել է. «Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլեւ՝ մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, եւ դրա բաղադրիչներից մեկը հետեւյալն է՝ իրավունք չունենք իրար խաբել, ներկայացնել ցանկալին որպես իրականություն: Լինենք կարգապահ, հարգալից իրար հանդեպ: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին՝ հետեւեք մեր ժողովրդի օրինակին: Ռազմի դաշտում զինվորները նայո՞ւմ են՝ ով որ կուսակցությունից է: Ո՛չ: Ռազմի դաշտում բոլորս մի բանի կողմնակից էինք՝ հայրենիքի, մեր ժողովրդի: Ժամանակն է, որ կարողանանք կառավարել մեր զգացմունքները եւ օգտագործենք սառը տրամաբանությունը: Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի երկիրը հզոր դարձնելը, եւ ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը: Մենք տարբեր ենք, բայց բոլորս պատկանում ենք նույն ընտանիքին: Ունեցեք տարբեր կարծիք, տարբեր մոտեցում, վաղը ըստ ձեր խղճի եւ մտքի, գաղափարի ընտրություն կատարեք, բայց երբեք մի մոռացեք, որ նույն ազգի զավակներն եք: Ցանկացած փոփոխություն եւ զարգացում կարող ենք անել երկրում, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու: Կոչ եմ անում լինել հանդուրժող, նույնիսկ ամենազգացական, դժվարին պայմաններում կարողանանք ճիշտ գնահատականներ տալ այսօր ու վաղը գնալ առաջ: Անթույլատրելի է, եթե տեսնենք ընդհարումներ: Բոլոր ինստիտուտները կան՝ ձեր ուրախությունն ու դժգոհությունը հայտնելու, քննարկումները կազմակերպելու, լսելու, բանավիճելու: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն եռանդը, որ ունեցել ենք, պետք է կրկնապատկենք, որովհետեւ հսկայական դժվարություններ ունենք՝ պատերազմը եւ դրա հետեւանքները, կորոնավիրուսը, տնտեսության ծանր վիճակը, երիտասարդների կորուստ եւ նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին անպայման աջակցություն: Մեզնից յուրաքանչյուրի, բայց, նախեւառաջ, պետության պարտականությունն է, որ զոհվածի յուրաքանչյուր ընտանիք ուշադրության կենտրոնում լինի: Զոհվածների ընտանիքները, մեր վիրավոր տղաները պետք է լինեն պետության անմիջական ուշադրության կենտրոնում»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ բուժաշխատողներին՝ նշելով, որ այս օրերին մեր բժշկական համակարգը իսկապես հերոսական աշխատանք է կատարում: Նախագահ Արմեն Սարգսյանը խաղաղություն է մաղթել ժողովրդին եւ բոլոր ընտանիքներին: «Մենք մեծաթիվ վերքեր ունենք, որ պետք է դարմանենք»-ասել է նա:


Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

17:21

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի...

17:03

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի...

11:05

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք...

10:38

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

10:15

90 931 քրեական վարույթ, 15 533 անձի՝ մեղադրական եզրակացություն. Պողոսյանը տվյալներ է ներկայացրել

90 931 քրեական վարույթ, 15 533 անձի՝ մեղադրական եզրակացություն. Պողոսյանը տվյալներ է...

09:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

09:33

Նոր մանրամասներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին

Նոր մանրամասներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների...

09:19

«Հրավիրում ենք Թուրքիային միանալու մեզ՝ խաղաղության կտավը հյուսելու գործում». Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում

«Հրավիրում ենք Թուրքիային միանալու մեզ՝ խաղաղության կտավը հյուսելու գործում». Ալեն Սիմոնյանը՝...

09:02

Ինչո՞ւ են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (Տեսանյութ)

Ինչո՞ւ են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները. Հակակոռուպցիոն կոմիտեն...

17:21

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների...

17:18

Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ. Փաշինյան

Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ....

17:03

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

16:48

Արմեն Գրիգորյանն ու Դաֆնե Մարեն մտքեր են փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ

Արմեն Գրիգորյանն ու Դաֆնե Մարեն մտքեր են փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...

16:27

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ...

16:05

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված լուրը

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված...

14:42

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն...

14:25

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն...

14:04

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ նախարար

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ...

13:49

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու...

13:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44