Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, այս մասին ճեպազրույցի ընթացքոմ հայտնել է ԿԸՀ փոխնախագահ Գեորգի Շարաբիդզեն, գրում է interpressnews.ge կայքը:
«Ընտրական վարչությունը լսել է բոլոր մարմիններին, այդ թվում՝ մեկ ոչ կառավարական կազմակերպության, և ներկայացված բողոքների առնչությամբ համապատասխան որոշում է կայացրել: Ցանկանում եմ ընգծել, որ այսօրվա նիստը տեղի է ունեցել օրինական բոլոր ընթացակարգերի համապատասխան, սակայն ինչպես ընտրական վարչության, այնպես էլ նրա անդամների վրա ճնշումներ գործադրելու փորձեր, որոշ դեպքերում սպառնալիք պարունակող հայտարարություններ են կատարվել: Սա բացարձակապես անթույլատրելի է: ԿԸՀ-ն գործում է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում»,- նշել է Շարաբիդզեն ու հավելել, որ օրենքով սահմանգած կարգով՝ այս տարվա նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ ընտրությունները Վրաստանում առաջին անգամ անցկացվել են խառը համակարգով. 120 պատգամավոր ընտրվել է համամասնական համակարգով, 30-ը՝ մեծամասնական: 150 տեղի համար պայքարել են 48 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինք, որոնցից անցել են 7 կուսակցություն և 2 դաշինք: Ձայների մեծամասնությունը՝ 48,23 տոկոս, ստացել է երկրի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսկացությունը:
Ավելի ուշ ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Թբիլիսիում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական միության ներկայացուցիչներ՝ բողոքելու համար հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
11:26 31.08.26
11:13 31.08.26
10:48 31.08.26
15:15 31.08.26
10:04 31.08.26
10:23 31.08.26
15:48 31.08.26
15:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02