ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի ավագ անդամ, Կոնգրեսական Լորետա Սանչեսը կոչ է արել հետաքննել զեկուցումներն այն մասին, որ Ադրբեջանի զինուժը, որն ամեն տարի ԱՄՆ-ից միլիոնավոր դոլարների տեսքով ռազմական օգնություն է ստանում, կոպտորեն խախտել է մարդու իրավունքները ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ հայ դատի հանձնախմբից։
Հինգշաբթի Զինված ուժերի հարցի շուրջ իր ելույթում կոնգրեսականը նշել է, որ ուսումնասիրել է հավաստի պնդումներն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կոպտորեն խախտել է մարդու իրավունքները։ «Ես կարծում եմ, որ այդ խախտումներից ելնելով՝ մենք պետք է մեր ՊՆ քարտուղարին ուղարկենք մեր Պետքարտուղարի հետ աշխատելու համար, որպեսզի համատեղ հետաքննեն մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է հետաքննություն վարի Ադրբեջանի բանակի կողմից Լիհիի օրենքի խախտումների կապակցությամբ։ ԱՄՆ-ը չի կարող աջակցություն ցուցաբերել զինված ուժերին, որոնք խախտում են մարդու իրավունքները»,- ասել է նա։
Սանչեսն իր ելույթում քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Ալիեւը ներում է շնորհել եւ փառքի արժանացրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին։
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44