Բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ դահլիճ մտած երիտասարդներից մեկի՝ Գառնիկ Պետրոսյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու մեղադրանքով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ «2020թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:40-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կիևյան կամրջից տղամարդ է ցած նետվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ՝ Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Գառնիկ Պետրոսյանի դին: Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դիակի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, քրեական գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք: 2020թ. նոյեմբերի 14-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։ Հոդված 110. Ինքնասպանության հասցնելը 1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
11:26 31.08.26
11:13 31.08.26
10:48 31.08.26
15:15 31.08.26
10:04 31.08.26
10:23 31.08.26
15:48 31.08.26
15:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02