ARM | RUS |

Ես Շուշիում նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի․ չգիտեմ՝ ինչի այսպես եղավ․ Շուշիի քաղաքապետ. Aysor.am

18.11.20 | 21:42

Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված, այն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

– Շուշիի անկման մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, պաշտոնական հայտարարություններ են արվում: Ի վերջո, Շուշին հանձնվե՞ց, թե՞ գրավվեց: Ինչի՞ հետևանքով մենք կորցրեցինք բերդաքաղաքը:

– Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, դա ինձ համար էլ է մութ: Շուշին անառիկ բերդ էր, որը պետք է մնար: Չգիտեմ, գուցե իրենց մեծաքանակ լինելն էր պատճառը, գուցե՝ զինատեսակների ակտիվությունը, որ կարողացան մեր դիրքերը թուլացնել: Քարինտակը պիտի լավ պաշտպանված լիներ: Շուշիում մեր բանակը լավ դիրքավորված էր, Հայաստանից ՄՈԲ ունեինք այնտեղ, Արցախից էլ լավ, ուժեղ, համարձակ տղաներ էին բերձրացել։ 92 թվականի հունվարի 26-ին Քարինտակը 12 ժամ մարտնչեց 1700 ադրբեջանցիների դեմ, մենք ունեինք 40 ավտոմատ ու 1 գնդացիր, բայց մեկ դիրք անգամ չզիջեցինք նրանց: Իրենք 201 զոհ տալով՝ փախան, մենք 19 զոհ ունեցանք: Իսկ այս պատերազմում, չգիտես ինչի, վերջին պահին Քարինտակը, կարծես, հանձնվեց: Այն ժամանակ Շուշիի ազատագրումը սկսվեց Քարինտակի հերոսամարտից, հիմա էլ Շուշիի գրավումը նույն Քարինտակի պարտությամբ սկսվեց: Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…

Չեմ հիշում՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, թե 7-ին, երբ ես բարձրացա Քարինտակի լեռնաշղթայի վրա, այնտեղից տեսա, որ Քարինտակում թուրքերը լցված են, իրենց «կամազները» կանգնած են: Քանրինտակից Շուշի եկող ծիր (շավիղ) կա, հետախուզության ժամանակ նկատեցի, որ թուրքերն այդտեղով բարձրանում են: 15-20 մետր հեռավորությունից 3 հոգով մարտի ենք բռնվել, մինչև օգնություն հասնելը՝ հասցրեցինք մի 50 հոգու «փռել», մի 200-ն էլ գոռալավ իջան: Թեժ մարտի ժամանակ մենք մի զոհ չէինք տվել, միայն մեկ զինվոր ոտքն էր ոլորել, մյուսն էլ, «սնարյադի» պայթելու հետևանքով, «կանտուզյա» էր ստացել, այնինչ նրանցից 300-400 հոգի մեռել էին: Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, պինդ էին: Ճիշտն ասած՝ ես նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի: Ամեն դեպքում, իմ՝ Շուշիում եղած օրերին նման բան չեմ նկատել: Բոլորն էլ շատ ոգևորված էին ու մարտական: Չգիտեմ՝ ինչի այսպես եղավ։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքը, թե Շուշին «մի դժգույն և դժբախտ» քաղաք էր, ներդրումներ քիչ են արվել, շատերին է վրդովեցրել: Իսկապե՞ս Շուշին 30 արվա մեջ չի վերակառուցվել, կամ՝ թերի է վերակառուցվել:

– Երբ 1920 թվականներին Շուշին վառվել է, մինչև 1988 թվականը Սովետի կազմի մեջ գտնվող Շուշիում դեռ ավերակներ կային: Ի՞նչ է, այն ժամանակ Սովետը թո՞ւյլ էր, թե՞ Ադրբեջանի ուժը չէր պատում այդ ավերակները վերացնել: Հիմա 30 տարի է անցել: Ճիշտ է, ես 2013 թվականից եմ քաղաքապետ, ու այդ 7 տարիների համար եմ պատասխանատու: Մարդիկ տարեցտարի զարմանք ու հիացմունք էին հայտնում, թե ինչպե՞ս է քաղաքը զարգանում, գեղեցկանում… Ես իմ ելույթներում միշտ նշել եմ, որ Շուշին մեր հպարտությունն է ու միշտ պետք է ծաղկի: Շուշիում ամեն մի քարը քարի վրա դնելով՝ ապտակում էինք Ադրբեջանի նախագահին, չէ՞ որ իրենց նախագահն իր ամեն խոսքում մուղամ էր երգում մեր քաղաքի համար: Իր գերնպատակներից էր Շուշին: Կարծում եմ՝ տարիների ընթացքում ամեն ինչ էլ արել ենք. քաղաքն ասֆալտապատված էր, գազաֆիկացված, լուսավորված, արդեն 24-ժամյա ջրամատակարարում ուներ: Այնինչ, ես հիմա Հայաստանում քաղաքներ եմ տեսնում, որտեղ երեկոյան ջուրն անջատում են: Այն թաղամասերը, որտեղ հնարավոր չէր էլեկտրական լուսավորություն ապահովել, արևային լույսեր ենք գնել, տեղադրել, մութ թաղամաս չենք ունեցել: 37 բարձրահարկ շենք ունեինք, որոնց տանիքները փոխվել էին: Մշակույթի տունը հիմնովին վերանորոգել էինք… Արցախի նախագահի ընտրության ժամանակ հարց բարձրացրեցի, որ պետք է շենքերի մուտքերը վերանորոգենք, ու դա այս տարի պետք է իրականացնեինք: Ընդհանրապես, այս տարվա համար բավական ծրագրեր ունեինք։ Իհարկե, ներդրումներ էլ են եղել: Ասֆալտապատումն ո՞ւմ հաշվին է եղել, հո ամբողջովին պետության ուժերով չի իրականացվել: Այնպես որ, պետությունն ու ներդրողները համատեղ ուժերով օգնել են մեր քաղաքին: Չգիտեմ՝ ո՞նց են նման հայտարարություններ անում, ես չեմ ընդունում կարծիքը, թե Շուշիում ներդրումներ չեն եղել, ու այն չէր զարգանում: Զբոսաշրջիկն, ով երկրորդ, երրորդ ու ավելի անգամ էր գալիս, ամեն անգամ հիանում էր, ասում ՝ ո՞նց է Շուշին գեղեցկանում: Շուշին օրհնյալ քաղաք էր, ոչ թե դժգույն կամ դժբախտ: Այ հիմա է դժբախտություն, որ մեր Շուշին մեր ձեռքում չի: Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը: Եթե պատերազմը պետք է կանգներ, ապա գոնե Շուշիի մատույցներում պիտի կանգներ…

– Պարոն Սարգսյան, մենք Շուշիում հոգևոր ու մշակութային ի՞նչ հարստություն թողեցին: Արդյոք պատերազմի ընթացքում, հաշվի առնելով նաև նման ելքը, որևէ բան դուրս բերվե՞ց այնտեղից:

– Շուշիում կար երկու գործող եկեղեցի, հինգ թանգարան (Պատմության, Երկրաբանական, Գորգերի, Կերպարվեստի ու Դրամի թանգարանները): Երկու դպրոց ունեինք, որոնցից մեկը երաժշտական թեքումով էր: Արհեստագործական ուսումնարան ունեինք, այնտեղ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Արտեմ Խաչատրյանի անվան մանկավարժական քոլեջը, գորգագործականը… Այս բոլորը գործող հաստատություններ էին։ Կոնկրետ ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ նրանք Շուշի կհասնեն, վստահ էի, որ դրանց ջարդը Շուշիի ու Քարինտակի մատույցներում կավարտվի: Ոչինչ դուրս չենք բերել, այդ թվում՝ անձնական ունեցավածքը: Այնտեղ երկու կահավորված բնակարան ունեմ, հագուստի խանութ, որը գրեթե հումանիտար սկզբունքով էր աշխատում, 2 ավտոմեքենա։ Ամեն ինչ ոնց կար, այդպես էլ թողել եմ: Ո՞վ էր մտածում, որ Շուշի պետք է հասնեին: Մտքիս ծայրով էլ չի անցել։ Կինս, ով վերջին օրերին Արտաշատում էր, խնդրել էր տնից երեխայի համար մի իր ուղարկել: Ասեցի՝ ի՞նչ ես ասում, ես դա վերցնեմ, շենքից իջնեմ, մնացած ժողովուրդը տեսնի, ի՞նչ կմտածի՝ քաղաքապետը տան ապրանքները տեղափոխո՞ւմ է: Խուճա՞պ եմ տարածելու ժողովրդի մեջ: Ես, ինչպես ասացի, Շուշիից պատահաբար եմ դուրս եկել, ընդամենը իմ զինվորական հագուստով, ոչինչ չեմ հանել:


«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները,...

10:18

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում....

10:02

Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի միջև

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի...

11:16

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց...

11:09

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech...

11:03

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման...

10:52

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է...

10:49

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ,...

10:19

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է...

10:03

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

09:42

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող...

09:19

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

09:03

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

19:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02