Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Օրենսդրական բացի հետևանքով առաջանում է լրջագույն խնդիր իրենց ընտանիքների կենսագոյության հետ կապված և ըստ մեզ գործող օրենսդրությունը չի համապատասխանում զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը:
Նախագծի նպատակն է` պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,-ասաց նա և նշեց, որ օրենքը հետադարձ ուժ ունենալու է և տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գերության մեջ են գտնվում: Նա նշեց, որ դեռևս ճշգրտվում է մեր գերիների թիվը:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագիծը նախարարության համար ընդունելի է և ներկայացրել են առաջարկություններ:
Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 ձայնով: Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02