Աղջկա մազերը կտրելն առանց նրա ցանկության՝ իրական ողբերգություն է: Դեռահասության տարիներին այդ ողբերգությունը շատերն են ապրել: Արցունքներից մազերիդ մնացորդները կպնում էին դեմքիդ, բայց ոչ մի կերպ մաքրել չէիր ուզում: Վերջին վկայություններն էին երբեմնի «ունեցվածքիդ»: Իսկ հաջորդ սանրվելուց սանրն այլևս ողնաշարիդ վրայով չէր անցնում՝ «ճանապարհ» չուներ:
Հայաստանի ու Արցախի քարտեզն է դիմացս: Վերջերս էի ձեռք բերել: Գրեթե ամեն օր ինչ-որ փոքր հատված ուսումնասիրում էի: Սկսել էի հյուսիսից: Արցախ աշխարհին վերջում էի հասնելու, այն ժամանակ, երբ արդեն նաև հնարավոր կլիներ անցնել քարտեզից այն կողմ, երբ մատով տարածքներին դիպչելուց բացի, հնարավոր կլիներ նաև ոտք դնել արցախյան հողին:
Միայն թե շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հյուսիսն այդպես էլ կիսատ մնաց: Արցախի հերթն առաջնային եկավ, այնպես, ինչպես լինում է հերթում գրկին երեխա ունեցող մոր դեպքում: Արցախն առաջնահերթ եղավ, որովհետև պատերազմը «գրկած» էր սպասում: Մատնահետքս արդեն իմ ցանկությամբ չէի թողնում քարտեզին. պատերազմն էր թելադրողն ու ուղղորդողը:
… շատ բան չեմ հասկանում՝ իմ քարտեզի վրա մեր ներկայի սահմանները չեմ կարողանում հստակեցնել: Բայց մի բան գիտեմ՝ քարտեզի աղջկա «մազերն էլ են կտրել» դեռահաս աղջկա մազերի պես, ու նրա «սանրն» էլ դեպի ողնաշար տանող ուղի արդեն չունի: «Կտրված մազերը» կպած են «դեմքին». տարածքներն ու անունները դեռ քարտեզի վրա են: Նոր բնագծերով քարտեզներ կգծվեն, որի վրա Արցախն ընդամենը փոքրիկ կետի տեսք կունենա, ինչպես Հայաստանը՝ աշխարհի քարտեզի վրա: Բայց իմ քարտեզն այդպես էլ պատին կմնա որպես հուշ կամ որոշ ժամանակ անց՝ ապագայում նորից ներկա դառնալիք անցյալ:
Անցյալ դարձող ներկան ինչ-որ ժամանակ հետո նորից ներկա է դառնալու, որովհետև թուրքն Արցախի համար ծանր է, Արցախի հետ՝ անհամատեղելի, Արցախի համար՝ օտար մարմին, որի դեմ կենդանի օրգանիզմի պես Արցախը՝ ինքն էլ պայքարելու է ներսից:
Ամենուր քրիստոնեությամբ ներծծված օդից նրանց շունչը կտրվելու է, հայ զինվորի արյամբ ներծծված հողում թուրքի տնկածն ու ցանած ծաղիկը չեն ծաղկելու: Իսկ Շուշիի «աչքը» մնալու է խաչմերուկին, որտեղով շուշեցին է անցնելու, Շուշին իրեն Շուշա չի համարելու:
Թուրքը ելել է «շալակն» Արցախի...
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
16:09 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44