Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի տնտեսությանը սպասվում է անխուսափելի աղետ, իսկ հաջորդ տարվա սկզբից սոցիալական վճարների հետ կապված խնդիրներ կլինեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ուկրաինայի տնտեսությունն այժմ մեծ աղետի է գնում: Ուկրաինայում մոտենում է շատ ուժեղ բյուջետային ճգնաժամ և արդեն հաջորդ տարվանից սկսած՝ Ուկրաինան խնդիրներ կունենա աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հետ»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա կարծիքով՝ սա կարող է հետաձգվել մի քանի ամսով, եթե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքվի ևս մեկ համաձայնագիր, որը Կիևին «մի փոքր գումար» կտա:
«Բայց դա կբավականացնի ևս մի քանի ամիս, բայց դրանից հետո մեծ խնդիրներ կլինեն հիմնական սոցիալական պարտավորությունների և աշխատավարձերի վճարման հետ կապված: Նման բան Ուկրաինայում տեղի չի ունեցել 1990-ականներից ի վեր»,-ընդգծել է Սաակաշվիլին: Նա նշել է, որ այս իրավիճակում, «կամ ինչ-որ բան պետք է արվի, կամ երկիրը կխորտակվի»:
Քաղաքական գործիչը ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ուկրաինայի կառավարությունը «գրեթե չի գործում» և «կարծես ապրում է զուգահեռ աշխարհում»:
Երեքշաբթի Գերագույն ռադայի Ֆինանսների, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Յարոսլավ Ժելեզնյակը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի 2021 թվականի պետական բյուջեի վերջնական նախագիծը դեռ չի ձևավորվել `ԱՄՀ-ի հետ շարունակվող համաձայնեցման պատճառով:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
11:02 27.08.26
09:49 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02