Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել: Այս օրերին Ազգային ժողովի՝ լրագրողների համար անհասանելի, գաղտնի մուտքերից օգտվում են ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլեւ ԱԺ իշխանական թեւի փոխխոսնակներն ու Մակունցը: Ամեն ինչ անում են, որ լրագրողների շուրջկալում չհայտնվեն ու խուսափեն անցանկալի հարցերից:
«Իրատեսի» մերձիշխանական աղբյուրների համոզմամբ՝ Մակունցի լռությունն ու «փախուստը» պատահական չեն: Իրականում նա այդքան էլ համակարծիք չէ Փաշինյանի քայլերին, եւ ներքին լարումն էլ ավելի չմեծացնելու համար նախընտրում է լռել ու ոչինչ չխոսել: Նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո վարչապետի հետ տարբեր հանդիպումների ժամանակ Մակունցն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ու եթե իշխանությունը ցանկանում է շարունակել կառավարումը, դա կարող է անել վերարտադրության միջոցով, այսինքն՝ արտահերթ ընտրություների:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ բավական կոշտ դիտարկումներ է անում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է. «Մխիթարը վարչապետին շատ ուղիղ հարցադրումներ է անում, բացատրություններ պահանջում, պնդում, որ վերջինս հաշվետու լինի կուսակիցներին: Նիկոլին ասում է՝ եկեք ու մեզ ասեք՝ ի՞նչ եք անում կամ ինչու՞ եք այդպես անում, որ մենք էլ մեր անելիքներից տեղյակ լինենք: Հանդիպումներից մեկի ժամանակ, օրինակ, Հայրապետյանը հարց է տվել՝ ինչու՞ է առանց որեւէ մեկի հետ քննարկելու ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարության տակ: Վարչապետից պահանջել է նաեւ ասել, թե հետագա ինչ քայլեր ու հայտարարություններ է պատրաստվում անելու: Հանձնաժողովի նախագահը, ըստ երեւույթին, մտահոգված է՝ պետությանը հարված հասցնող հերթական քայլ չանի՞ հանկարծ Նիկոլը»:
Մեզ ասացին նաեւ, որ «Իմ քայլի» պատգամավորները «լեզու են առել», խմբակցության նիստերի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, քննադատաբար վերլուծում իրողությունը, սուր ակնարկներ անում: Եթե նախկինում գլուխները կախ լսում էին «հրամանատարի» ասածներն ու կատարում հրահանգները, այժմ պատասխան պահանջողի դիրքերից են խոսում»։
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44