ARM | RUS |

Արփինե Հովհաննիսյան. Նիկոլ չկա, մոռացեք

29.11.20 | 21:17

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանի վարքին ու հայտարարություններին, հիշեցնում է Մարտին Լյութեր Կինգի խոսքերը։ Նա գրել է.

«ՃԱՄՓԱԲԱԺԱՆ կամ մի ԿՅԱՆՔԻ ու մի ԼԱՅՔԻ պատմություն (Առաջարկում եմ կարդալ՝ սա իմ ու ձեր մասին է) Ըստ Մարտին Լյութեր Կինգի՝ մարդու վերջնական արժեքը նրանում չէ, թե ինչպես է նա իրեն պահում հաջողության ժամանակ, այլ այն,թե ինչպես է նա իրեն դրսևորում ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ժամանակ: 1) ԱՆՀԱՏԱԿԱՆ փորձություն 2018 թվականը ամեն ինչից բացի մարդու` մարդ մնալու մասին էր: Այն սկզբունքների, արժեքային համակարգի, կարմիր գծերի մասին էր: Այն հավատարմության մասին էր, ինչ որ մեկին չէ, ինքդ քեզ, քո դաստիարակությանը: Այն ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ` ամոթ ունենալ կամ չունենալու մասին: Այս փորձությունն անցնելը անձամբ ինձ ու ընկերներիս համար շատ ծանր էր տարբեր պատճառներով: Ինքս ներսում շատ անհամաձայնություններ ունեի, ու համարում էի, որ ես վերոնշյալ սկզբունքներիս հավատարիմ մնալով` քավում եմ ամենեւին ոչ իմ մեղքը: Մեղքերը, որոնք հաճախ հանիրավի, իսկ երբեմն արդարացի կերպով վերագրվում էին նախկին իշխանություններին, ես անձամբ չէի գործել: Ի դեպ, հենց սա օգտագործելով էին այս իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնկալում, որ պաշտոնի դիմաց կմիանամ իրենց: Բայց ես հասկանում էի, որ այս պատմությունը դրա մասին չէ, պաշտոնը ինքնանպատակ չէ, սա մեծ փորձություն էր ու քավարան թեկուզ անձամբ իմ որոշ սխալների համար: Ես ընդունեցի այս փորձությունը, անցա իմ քավարանը ու շնորհակալ եղա հեղաշրջմանը` դեմքս պարզ, գլուխս բարձր ու դիմագիծս կայուն պահելու, իսկ շրջապատումս մաքրություն մտցնելու համար: Նախկինում էլ, այս 2.5 տարվա ընթացքում էլ ծառայել եմ պետությանը: Ու կրկին ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ: 2) ԲԱՆԱԿՆ ԱՏՈՂ ՉԾԱՌԱՅԱԾԸ Վերջին տարիներին պետություն ու փաշինյան բառերը շատերը նույնացրել էին ու համարում էին, որ եթե իր դեմ ես խոսում, ապա պետության դեմ ես: Բայց … նա ապացուցեց, որ ինքը պետություն քանդողն է, պետությունը ներսից կրծող որդը, որ հաշտ չէր ո՛չ ինքն իր, ո՛չ էլ անգամ իր անցյալի հետ: Նա նախկինների դեմ պայքարում էր նախկինների հետ իր կապը մոռանալու և նախկիններից իր ստացած փողերի նստվածքից ազատվելու համար: Նախկինները իրեն շատ «վատություն» էին արել, Լևոն Տեր-Պետրոսյանը անկախ պետություն էր թողել, Ռոբերտ Քոչարյանը տնտեսական երկնիշ աճ էր թողել, ամուր ու ազատ Արցախ էր թողել, Սերժ Սարգսյանը հաղթանակած ապրիլյան էր թողել, Հայաստանի հետ նույն լեզվով խոսող Մինսկի խումբ էր թողել, արտաքին այնպիսի հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը քեզ համարում էր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ը` գործընկեր, ԵՄ-ը` օրինակելի օրինակ` հակադիր շահերը համադրելու համար, գեներալներն ու Եռաբլուրում երեկ և այսօր հանգչող տղաները` հերոսության կենդանի օրինակներ, ոչ թե «հանուն ոչնչի», այլ հանուն հայրենիքի նահատակվելու դասագրքեր էին թողել, Կարապետյան Կարենը պրոֆեսիոնալ թիմի ու թռիչքաձև աճի ( 2017թ.՝ 0.2-ից 7.5 %, 2018թ. ապրիլ՝ 10.6%) օրինակ էր տվել, Վազգեն Մանուկյանը ողջախոհության ու համախմբման օրինակ էր թողել և այլն և այլն: Այս մարդիկ ունեն իրենց սխալները, նրանց կարելի է ընդունել, կարելի է՝ ոչ, նրանց բոլորի օրոք եղել են թերություններ, սխալներ, չափերը կորցրած մարդիկ, (որոնք ի դեպ նիկոլի կախարդական փայտիկով դարձան իր թիմակիցը), բայց ոչ մեկը ավերակ չթողեց իրենից հետո: Նիկոլն ատում էր այս մարդկանց դրա համար: Նախապես: Բոլորին: Նրանց բոլորի կողքին իր ոչնչությունն էր ընդգծվում։ Քանզի գիտեր, որ նրանց բոլորի իշխանությունների մեջ եղած թերություններն ինքն ունի, սխալները կրկնելու է, բայց նրանց ձեռքբերումներն իր համար անհասանելի բարձրունք են: Ու նա դարձավ կոռուպցիոներ, դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավ: Հիստերիկի պես մեղավոր նշանակեց բոլորին։ Որովհետև ատում էր ու իր հետ «ատեցնում»: Նա ատում էր այն, ինչի շնորհիվ այդ մարդիկ կենսագրություն էին կերտել: Նա ատում էր Արցախը: Ու այսքանից հետո նա դեռ երես ունի, թեկուզ և ալկոհոլի ազդեցության տակ բղավում է ու ասում՝ չի լինելու վերադարձ նախկինին: Բա, իհարկե, չի լինելու. էլ որտեղից մեզ այդքան հայրենիք, մի ամբողջ սերունդ, վանք , այդքան տապալած սեր ու հույս։ 3) ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ Ես պայքարել եմ այս ընթացքում, երբեմն` լուռ, երբեմն` աղմկելով, բայց երբեք այս պայքարն ինձ համար չի դարձել ՍՐԲԱԶԱՆ: Ես փոխվել եմ։ Ես երբեք ընկեր չեմ ջնջել դավաճանի գրառումը հավանելու համար, չեմ ջնջել, երբ ինձ կոռեկտ քննադատել են, բայց հիմա անում եմ: Հանեք դրա էջի լայքը, վերադարձեք իրական կյանք, վիրտուալ իրականության կայսրին թողեք մենակ՝ իր ընկեր թուրքերի ու ֆեյքերի հետ: Զրկեք նրան լայքից՝ նրա քաղաքական թթվածնից։ Կամ այստեղ եք կամ այնտեղ։ Անհատական ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ, որ երկու տարի առաջ եկավ, դարձավ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ, ազգային դժբախտություն ու .....ԿՈԼԵԿՏԻՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, որտեղ ամեն մեկը իր խղճին ու բարոյականությանը համապատասխան պիտի գծի կարմիր գիծ ու կանգնի: Այն կողմում, որ կողմում ինքը կտարբերվի կենդանուց: Ո՜չ թե որովհետեւ փոփոխության հոտ է գալիս, այլ ապաշխարելով ու գիտակցաբար։ Հ.Գ. Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր «կուսական» անաղարտություն են պահում ու պսեվդոպրոֆեսիոնալի դիմակը դեմքին, ոչ մի բանի մեջ չթաթախվելով սպասում են իրենց աստեղային ժամին, ովքեր օրը հինգ անգամ հիմնավորում են իրենց ԱՇՈՒՆ - ՁՄԵՌ 2020 հավաքածուից լինելը կամ ում ամբիցիաները ավելին են, քան իրենց կարդացած վերջին գրքի կազմի հաստությունը, լավ կլինի խոնարհաբար անցնեն իրենց քավարանը: Լուռ: Հիմա նիկոլին հայհոյելը քավարան չի, պարտք է։ Իմ ու ձեր քավարանները տարբեր են։ Ես «հպարտ» չեմ եղել, դուք՝ այո։ Ու մի բան էլ՝ մի ասեք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Դա ինֆանտիլություն է։ Քաղաքականությունն է մեզնով ու մեր երկրով զբաղվել։ Ձեզնից շատերի մասնակցությամբ։ Խորը ու համապարփակ։ Հ.Գ. 2 Ես ամեն ինչ անելու եմ, որ վերադարձ լինի անվտանգության ՆԱԽԿԻՆ զգացմանը, տնտեսական աճի ՆԱԽԿԻՆ տեմպերին, ՆԱԽԿԻՆ պրոֆեսիոնալներին ու կդառնամ թշնամի ցանկացածի, ով ուղղակի կամ անուղղակի կերպով կմտածի անգամ, որ կա վերադարձ որևէ արատավոր երևույթի: Այն արատների, որոնց հովանավորը ու հավաքական կրողը նիկոլն է: Տգիտություն, խորը ու կործանարար տգիտություն, հովանավորչություն, կոռուպցիա, պրոֆեսիոնալ սուտ, կեղծիք և այլն: Ես հիմա հանունի համար եմ կանգնած: Նիկոլ չկա, մոռացեք: Կա Հայաստան, ու կա պայքար հանուն Հայաստանի ապագայի: Լռելը մեղք է։ Լռելը հանցակցություն է։ Լռելը խարան է։ Կտավը՝ Հերինոմոս Բոսխ, հատված «Երկրային վայելքների այգի» տրիպտիխից։ Դժոխք։ Կարելի էր վերնագրել դժոխքի տիրակալը կամ տիրուհին»։


Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական...

23:01

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ...

18:51

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ». Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»....

18:28

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային...

18:15

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային...

18:02

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

16:48

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման....

16:32

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ...

16:17

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության ներքո․ Քրիստինե Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության...

16:04

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային...

15:56

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են...

15:49

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի...

15:34

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական...

15:19

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44