Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխավորած պատվիրակությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր: Համալսարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտել է, որ ԵՊԲՀ-ն մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի հետ ևս հարաբերությունները կլինեն փոխշահավետ: Բուհի ղեկավարը կարևորել է հարևան երկրի հետ աշխատանքում կուտակված մեծ փորձը՝ ընդգծելով, որ տպավորված է Իրանի առողջապահության ոլորտով, դեղերի արտադրությամբ: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ոլորտներում, ինչպես նաև համաձայնության ենք եկել իրանցի և հայ բժիշկների փոխայցերի կազմակերպման և փորձի փոխանակման ուղղությամբ»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա համոզմամբ՝ իրանական կողմի հետ փոխգործակցության հեռանկարները լայն են: «Այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է 187 իրանցի ուսանող, որոնցից 32-ը՝ հայազգի: Համալսարանի՝ տարեցտարի ավելացող ուսանողների թիվը վկայում է իրականացվող հսկայածավալ աշխատանքների մասին», - ասել է ԵՊԲՀ ռեկտորը: Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրել է նաև ԵՊԲՀ-ի՝ «Հորիզոն-2020» եվրոպական մեծ գրանտային ծրագրի շահառու լինելու մասին՝ հավելելով, որ եվրոպական մոտ 500 համալսարաններից ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ինչի արդյունքում Հայաստանում այս տարի կկառուցվի Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն: Անդրադառնալով համալսարանական երեք հիվանդանոցներին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ բուհի ղեկավարը շեշտել է, որ վերջինս տարածաշրջանում եզակի է: Նա դեսպանին հրավիրեց այցելելու կենտրոն ու տեղում ծանոթանալու հնարավորություններին, որոնք ընձեռվում են վիրավոր զինվորներին՝ վերականգնվելու համար: Դեսպան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ ավելացնելով, որ ծանոթ է կատարված բոլոր աշխատանքներին: «Անշուշտ, կարող ենք շատ ընդլայնված համագործակցություն ծավալել ոչ միայն միջբուհական, այլև բժշկության ոլորտում: Հուսով ենք, որ կորոնավիրուսը հնարավորինս շուտ կնահանջի»,-ասել է Աբբաս Զոհուրին: Ըստ դեսպանի՝ պետք է օգտագործել դեռ վաղ անցյալից հաստատված հայ-իրանական սերտ պատմամշակութային կապերը՝ բժշկական և միջբուհական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար: Իրանցի դիվանագետն անդրադարձել է նաև տնտեսական ոլորտում նախանշված բազմաթիվ ծրագրերին, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանում իրավիճակը կայունանալուն պես: «Այս բուհը մասնագիտական մեծ ներուժ ունի, որը կարող է օգտակար լինել իրանական կողմի համար: Իրանում ևս առկա է մասնագիտական մեծ պոտենցիալ, որն էլ կարելի է փոխանակել հայկական կողմի հետ»,- նշել է Աբբաս Զոհուրին՝ առաջարկելով տեսակապերի միջոցով հանդիպումներ կազմակերպել և փոխայցերի հետ կապված ժամանակացույց կազմել:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02