Չինաստանում առաջին տիեզերական արդյունաբերության բազան կստեղծվի Ուհան քաղաքում (կենտրոնական Խուբեյ նահանգ): Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են շրջան վարչակազմի եւ Չինական աերոտիեզերական գիտության եւ արդյունաբերության կորպորացիայի (CASIC) ներկայացուցիչները, հայտնում է China Daily-ն:
Պարբերականի տվյալներով, արդյունաբերական օբյեկտը կմասնագիտանա կրիչ հրթիռների եւ արբանյակների, առեւտրական տիեզերական գործարկումների եւ արբանյակային տվյալների հետ աշխատելու գործում: CASIC-ի Չորրորդ ակադեմիայի տնօրենի տեղակալ Չժան Դին հայտնել է, որ ենթադրվում է, որ մինչեւ 2020 թվականը Ուհանում կկարողանան տարեկան մինչեւ 50 հրթիռ եւ 140 արբանյակ արտադրել:
Փետրվարի կեսին չինական կորպորացիան հիմնադրել է Expace Technology ընկերությունը, որը, ակնկալվում է, ՉԺՀ-ում առեւտրական արբանյակների գործարկման երկրորդ օպերատորը կդառնա China Great Wall Industry Corporation-ից հետո: Չժան Դիի խոսքով, որը գլխավորել է նոր ֆիրման, ներկայումս Expace Technology-ն մի քանի չինացի հաճախորդի հետ 100 մլն յուանի (մոտ 15 մլն դոլար) պայմանագրեր է ստորագրել: Նա պնդում է, որ ընկերությունը կարեւոր մրցակցային առավելություն ունի. այն կկարողանա տիեզերական գործարկումներ կատարել 2,5-3 անգամ ավելի էժան, քան աշխարհում միջին գինն է:
CASIC-ը «Կուայչժոու – 11» կրիչ հրթիռն է մշակում 700 կմ բարձրության վրա գտնվող ուղեծիր մինչեւ մեկ տ կշռով բեռներ հասցնելու համար: Առաջին գործարկումը նախատեսված է 2017 թվականին:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02