Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ Ազատության հրապարակից «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով հասել են ամառանոցների մոտ:
«Այդ պահանջը հետեւյալն է. մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:
Մենք երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, եւ երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նա հավելեց. «Եթե մինչեւ երեքշաբթի, ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: Որեւէ պայման, որեւէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:
2,5 տարի առաջ այս շենքում ապրող խաբեբա սրիկան ասում էր՝ եթե ժողովուրդը չցանկանա, ես կհեռանամ: Հիմա ամբողջ ժողովուրդն ասում է՝ հեռացիր եւ վերջ: Մենք այսօրվանից գնում ենք պատրաստվելու երեքշաբթի օրվա բողոքի զանգվածային ակցիաներին: Եթե մինչեւ երեքշաբթի չհեռանա, կհեռացնենք եւ վերջ: Սադրանքներին չենք տրվում: Մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է այս հարցը փակենք եւ վերջ»,-ընդգծեց Սաղաթելյանը:
Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ « Նիկոլ դավաճան»:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02