Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը ողջունել է հյուրերի` Արցախ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նախաձեռնությունը: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել կուսակցության ղեկավարությանը Ֆրանսիայի Սենատում ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից լինելու և խմբակցության ամբողջ կազմով կողմ քվեարկելու համար: «Ֆրանսիան այն եզակի երկրներից էր, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու համար նախաձեռնություն ցուցաբերեց: Ցավում եմ, բայց միջազգային հանրությունն այդպես էլ պատշաճ կերպով չարձագանքեց Ադրբեջանի ծավալած ագրեսիային, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ: Արցախի դեմ կատարվածն իրականում ավելի է մեծացրել անվտանգային սպառնալիքները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրների նկատմամբ»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով ռուս խաղաղապահ զորակազմի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման և Արցախի հետագա զարգացման գործընթացներում:
Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ընդունելության և տեղի ունեցող զարգացումներին ծանոթացնելու համար: Նա դատապարտել է տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և պատրաստակամություն հայտնել Արցախի ճանաչման հարցը հետագայում ևս հետևողական կերպով առաջ տանելու համար:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրապայի գրասենյակի ներկայացուցիչներն, անդրադարձ է եղել ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման պրոցեսը կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, ինչպես նաև պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված հարցերին:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02