ԱՄՆ-ն ծրագրում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Այս մասին Bloomberg-ին հայտնել է երկու աղբյուր։ Այս մասին գրում է ermenihaber-ը։ Աղբյուրների հաղորդած տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջարկված և «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին միջոցառումների փաթեթը։ Նշենք, որ պատժամիջոցների բովանդակության վերաբերյալ դեռ ոչ մի տեղեկություն չի տարածվել: Իսկ «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հիշյալ միջոցները ուղղված կլինեն հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ: Նշվում է, որ այդ երկար սպասված քայլն ամենայն հավանականությամբ կբարկացնի Անկարային և լրջորեն կբարդացնի հարաբերությունները նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։ Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ «CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02