Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«1997-ի հոկտեմբերի սկզբին՝ ձեր խոնարհ ծառան ծավալուն հարցազրույց ունեցավ Վազգեն Սարգսյանի հետ: Խոսում էինք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, բանակաշինության, Արցախի շուրջ ընթացող բանակցությունների, հնարավոր փոխզիջումների և էլի մի շարք հարցերի մասին: Ասեմ, որ 23 տարվա հեռավորությունից այդ հարցազրույցն իր արդիականությունը ոչ միայն չի կորցրել, այլև տալիս է այսօրվա իրականությանը վերաբերող մի շարք հարցերի պատասխաներ: Թերևս, տեղին եմ համարում վերհիշել զրույցի ընթացքում Սպարապետի կողմից հնչեցված մտքերից որոշ հատվածներ: «...Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքում: Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնել Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել: Ինքը նվաճեց իր հողի վրա ապրելու իրավունքը, և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն...» «... Հիմնովին սխալ է այս պատերազմը «ղարաբաղյան» կոչել, սա ողջ հայ ժողովրդի պատերազմն է: Եվ եկեք ճշտենք, այս պատերազմը և, ընդհանրապես, այս շարժումը մինչև այսօր մեզ ավելի շատ տվե՞լ է, թե տարել է մեզանից: Եթե հիշում եք, այս շարժումն առաջին հերթին ազատագրեց Հայաստանը՝ Մեղրիից մինչև Մասիս, հետո Լաչին ու Շուշի, Քելբաջար և մնացածը: Այս պատերազմը, եթե անգամ մենք չենք սիրում (չգիտեմ, աշխարհում կա՞ պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը: Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը և նրանից հոգնելու և առավել ևս այն ատելու իրավունք չունենք...» «...Յուրաքանչյուր պատերազմող երկիր, բնականաբար, պիտի քաշի պատերազմի բեռը: Եթե որոշել ենք, որ պատերազմող երկիր ենք, հարգում ենք մեր ազատությունն ու անկախությունը, դրանք գերագնահատում ենք մեր այսօրվա դժվարություններից, վառելանյութի, երշիկի և այլնի քչությունից, ապա մենք չափազանց ճիշտ ուղու վրա ենք: Եթե մենք, ի վերջո, այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որն իր սոցիալական ու կենցաղային դժվարությունները գերագնահատելու է իր անկախությունից ու ազատությունից, ուրեմն այդպիսի ժողովուրդ ենք...» Հ.գ.- Շատ ափսոս, որ 44-օրյա այս պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան...»:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02