Նյու Յորքի քաղաքային թաղամասերից մեկի խորհրդի թեկնածու առաջադրված Լինդսի Բոյլանը համանուն նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին նա գրել է կիրակի օրն իր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Բոյլանը, ըստ LinkedIn գործարար սոցիալական կայքի, աշխատել է նահանգապետի վարչակազմում 2015-ից 2018 թվականներին: 2018 թվականի մարտին նա Կուոմոյի խորհրդական եւ տնտեսական զարգացման հարցերով պետքարտուղար է նշանակվել: Ամռան տեղի ունեցած սկզբնական ընտրություններում կինը փորձել է դառնալ դեմոկրատներից թեկնածու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, սակայն պարտվել է կոնգրեսական Ջերոլդ Նադլերին, ով նոյեմբերին վերընտրվել էր նոր ժամկետի համար: «Այո, Նյու Յորքի նահանգապետ Կուոմոն տարիներ շարունակ սեռական ոտնձգությունների է ենթարկել ինձ: Շատերը տեսել եւ հետեւել են դրան: Ես երբեք չգիտեի` ինչ սպասել` նկատողություն աշխատավայրում (դա շատ լավ էր), թե ոտնձգություն իմ արտաքինի պատճառով: Կարող էր լինել եւ մեկը, եւ մյուսը նույն խոսակցության ընթացքում»,- գրել է Բոյլանը: Նա ենթադրում է, որ նահանգապետի վարչակազմում մյուս կանայք եւս ոտնձգությունների են ենթարկվել: Twitter-ում արված գրառումներում կոնկրետ փաստեր եւ ամսաթվեր չեն նշվում: Կինը պարզաբանում է, որ տրամադրված չէ շփվել լրագրողների հետւ: Նահանգապետի մամուլի գրասենյակում Fox News-ին հայտնել են, որ վերոնշյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Associated Press-ն ուրբաթ օրը, վկայակոչելով աղբյուրները, հաղորդել էր, որ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը Կուոմոյին ներառել է գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուների ցանկում իր ապագա վարչակազմում: Դեմոկրատ Կուոմոն Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010 թվականներին: Ընտրված նախագահը գնահատում է իր համակուսակցին այն որակների համար, որոնք վերջինս դրսեւորել է կորոնավիրուսային նոր համավարակի ընթացքում: Կուոմոն հոկտեմբերի 13-ին լույս տեսած վարակի տարածման դեմ պայքարի դասերի մասին գրքի հեղինակն է:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02