Մտավորականների և «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը ԵՊՀ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հարց բարձրացրեց նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի գաղտնի հավելվածի մասին:
Նա նշեց, որ ինքն այդ հարցն է փորձում պարզել և չի ստացվում, ոչ ոք ոչինչ չի ասում: «Ինչու եմ ես այս հարցը պնդում, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ են օրակարգ մտնում, որոնք մեզ համար անհասկանալի են և դրանց մասին իմանում ենք ադրբեջանցիներից, Ալիևից: Փաստաթուղթը նախատեսում էր ռուսերեն՝ կոմունիկացիաներ, մեզ մոտ այն թարգմանվեց հաղորդակցության ճանապարհ, հետո Ալիևը հայտարարեց, որ առնվազն երկու ճանապարհի մասին է խոսքը և երկաթգծի»,- ասաց Մելքոնյանը և նշեց, որ իր խնդրանքն է, որ Վազգեն Մանուկյանը ՌԴ դեսպանի կամ ՌԴ պաշտոնյաների հետ հանդիպելիս փորձի պարզել այս հանգամանքը, քանի որ, ըստ նրա, մենք կույր-կույր գնում ենք մի տեղ, որտեղ չգիտենք՝ ինչ դավեր են նյութվել մեր թիկունքում:
Նա պնդեց, որ իր կարծիքով՝ այդ փաստաթուղթն ունի գաղտնի, հավելյալ մաս:
Վազգեն Մանուկյանն էլ նշեց, որ դեսպանի հետ այդ մասին չի խոսել, բայց ՌԴ-ում հանդիպումների ժամանակ հարցրել է այդ մասին, բոլորը հավաստիացրել են, որ գաղտնի հավելված չկա: «Եթե իրենք ճիշտ են, դա նշանակում է ամեն բան կախված է նրանից, թե ով ինչպես կմեկնաբանի փաստաթուղթը, մերոնք լռում են, Ադրբեջանն էլ ինչպես ուզում է, այդպես էլ մեկնաբանում է»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը:
Աշոտ Մելքոնյանը նաև Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ ավելի բարդ է հիմա՞ ստանձնել վարչապետի պաշտոնը, թե երբ ստանձնել էր առաջին անգամ: Ի պատասխան՝ Մանուկյանը նշեց, որ հիմա շատ ավելի դժվար է ու դրա համար շատ բան կոտրվեց: «Այն ժամանակ ոգևորություն ու հավատ կար ժողովրդին մի բանի հասցնելու, հիմա այս պատերազմն այդ հոգեբանությունն ինչ-որ ձևով ջարդել է, և առանց այդ հոգեբանության վերականգնման հնարավոր չէ առաջ գնալ, առանց առաջ գնալու հնարավոր չէ հոգեբանությունը բարձրացնել, այնպես որ, շատ ավելի դժվար է»,- ասաց նա:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02