Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է տարել՝ առատ արյունազեղմամբ: Այս մասին հայտնել է այն կլինիկայի ներկայացուցիչը, ուր սեպտեմբերի 13-ին տեղափոխել են 93-ամյա քաղաքական գործչին: Սա բուժող բժիշկների առաջին հայտարարությունն է հոսպիտալացման պահից ի վեր:
«Պերեսն ուղեղի կաթված է տարել զգալի արյունազեղմամբ»,- ասել է «Շիբա» կլինիկայի ներկայացուցիչը, որի ելույթը մամուլի համար տեղական հեռուստաալիքները հեռարձակել են ուղիղ եթերով:
«Իններորդ նախագահին բուժում են «Շիբայի» լավագույն բժիշկները: Նրան մի քանի անգամ հետազոտել են, այժմ նա դեղորայքային քնի մեջ Է եւ միացված Է թոքերի օդափոխման ապարատին: Առաջիկա ժամերին կկայանա նրա վիճակի եւս մեկ գնահատում»,- հավելել Է բժիշկը:
Պերեսը, որը ծնվել է արդի Բելառուսի տարածքում, երկու անգամ գլխավորել է Իսրայելի կառավարությունը: 2007-2014 թվականներին նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ դառնալով աշխարհում պետությունների գործող ղեկավարներից ամենաավագը: 1993 թվականին պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագրերի ստորագրման համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Իցհակ Ռաբինի եւ պաղեստինցիների առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02