«Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»,- նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ նրանից հետաքրքրվելով՝ պետք է սարը սա՞ր մնա, թե՞ հանք դառնա, ի պատասխան՝ նախարարը նշել էր. «Ես, իհարկե, լսել եմ մի քանի ամիս առաջ Ռոմանոս Պետրոսյանի պատասխանը էստեղ, ստիպված եմ նույն կերպ պատասխանել: Ես չեմ տեսել իր բնապահպանական վնասների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն և չեմ կարդացել դա: Այսինքն՝ ես մի կողմից՝ գիտեմ օգուտները, բայց մյուս կողմից՝ վնասները: Այս վերջերս առիթ եղավ, տեսաք, Սոթքի հանքի հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ, այսինքն՝ մենք Հայաստանի 4-րդ հարկատուին կորցնելիս, կարելի է ասել, վայնասուն ենք բարձացնում, կամ, ասենք, շատ ցավոտ ենք ընդունում, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում բացվի: Որովհետև Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»: Լրագրողի դիտարկմանը, թե բնակիչներն ասում են՝ ոչ մեր առողջության հաշվին ու ոչ համայնքը աղտոտելու հաշվին, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Ես մարդկանց առողջությունը շատ բարձր եմ գնահատում և համարում եմ, որ մեր տնտեսությունը պետք է զարգացնենք հնարավորինս կանաչ ձևով, այսպես ասած, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի տարածաշրջանային միջավայրում, որ իրավունք չունենք մեզ անհարկի ճոխություններ թույլ տալ: Ես չեմ ուզում ասել, որ Ամուլսարը պետք է բացվի կամ պետք է չբացվի. դա մի որոշում է, որտեղ պետք է համադրել տնտեսական շահը, համայնքների շահը և բնապահպանական շահը: Երեք շահերն էլ, ոնց որ, իրար հետ հավասար են»:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02