Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել: Լրագրողներին այս մասին հայտնեց Փարամազյանի պաշտան Երվանդ Վարոսյանը:
«8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալության հետ: Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ իբր այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին իբր առևանգելու հետ կապված: Կարող եմ ասել, որ ոտքից գլուխ անհեթեթություն է: Այդ տղաները, ում ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են։ Մամուլից, իմ ունեցած տեղեկություններով այն անձը, որ որպես տուժող էր ներկայացվում, վաղուց իրականությունը ներկայացրել է: Անկախ ամեն ինչից՝ նման դեպք տեղի ունեցել է, չի ունեցել, տեղեկություններ էլ չունենք, բայց այն, որ Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի, փաստ է: Ուստի ակնհայտ է, որ սա քաղաքական վրեժխնդրություն է, հետապնդում է: Մեր դիրքրոշումն էլ հայտնեցինք»,- ասաց պաշտպանը: Երվանդ Վարոսյանը սա կապում է երկու հանգամանքի հետ.
«Քաջարանի համայնքապետն ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին հայրենիքի պաշտպանության ուղղությամբ և Սյունիքի համայնքապետերի ու ավագանիների տարածած հայտարարությունը, որով պահանջեցին կառավարության հրաժարականը»: Ըստ պաշտպանի, ծիծաղելի է՝ 8 ամիս անց ինչ-որ մեկը որոշում է նման մեղադրանք առաջադրել: «Սա խոսում է այն մասին, որ առաջին հերթին պարոն Փարամազյանն այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ որևէ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը: Բայց այն, որ այս ամեն ինչը կապված է միայն քաղաքական գործընթացների հետ, անառարկելի է»,- ընդգծեց Ե. Վարոսյանը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Ե. Վարոսյանի խոսքով, դեռ տեղեկություն չունեն՝ երբ կներկայացվի, երբ կնշանակվի համապատասխան դատական նիստը:
Աղբյուր` Panorama.am
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02