Մինչ իշխանական զանազան տղաներ և աղջիկներ զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության քրտնաջան վերականգնումով և թուրք-ադրբեջանական բարբարոսների կողմից`Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների լեգետիմիզացիայի գործերով, հայ գերիներից մեկի հանդեպ իրականացվում է ահավոր մի գործընթաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Ուրեմն, Բաքվի ռազմական դատարանը ձերբակալել է հայ ազատամարտիկ Լյուդվիգ Մկրտչյանին, իբր վերջինս`լինելով առաջին Արցախյան ազատամարտի մասնակից, ժամանակին կտտանքների է ենթարկել ադրբեջանցի գերիներին։ Իհարկե, ադրբեջանցիները չեն դադարեցնի մեր գերի տղերքի հաշվին գործողությունների իրագործումը, որը միտված է մասնակի կոծկել ադրբեջանցիների վայրագ վերաբերմունքը հայերի հանդեպ, մասնավորապես` հայ գերիների հանդեպ։ Հիմա հարց. մինչև ե՞րբ է փաշինյանական իշխանությունը շարունակելու թուրքերի դուդուկի տակ լամբադա պարել, այն դեպքում, երբ մեր տղերքին բացահայտ խոշտանգում են: Ախր ո՞նց, ո´նց կարելի է լռել... Տպավորություն է, որ թուրքերի նկատմամբ Ձեր «սերը» այնքան անսահման է, որ որոշել եք պարզապես չնկատել` «իրենց» կողմից հայ ազատամարտիկ Մկրտչյանի հանդեպ իրագործվող գործողություները: Սա արդեն ակնհայտ ադրբեջանամետ վարքագիծ է: Չնայած ես չեմ զարմանա, եթե փաշինյանական իշխանավորների կողմից հնչեն օրինակ`Մկրտչյանին «դատապարտող» ճառեր։ Որպես հայ մարդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր պահանջում եմ անհապաղ`պետական մակարդակով, ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան կասեցնել Լյուդվիգ Մկրտչյանի հանդեպ իրագործվող ապօրինությունները։ Խելքի եկեք, ուղղակի խելքի եկեք: Հ.Գ. Հավաստիացնում եմ, որ անձամբ ես և "Բարգավաճ Հայսատան" խմբակցության պատգամավորները`մեր լիազորությունների շրջանակներում անում ենք, կանենք ու անելու ենք ամեն ինչ, որ մեր ազատամարտիկին և բոլոր գերի տղերքին փրկենք թուրք և ադրբեջանցի վայրենիների ճիրաններից»,- գրել է Աբովյանը։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44